211652_close_icon
views-count43081 դիտում article-date 20:40 15-05-2019

Բուլղարացի բռնցքամարտիկին որակազրկել են լրագրողուհուն համբուրելու համար. ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Կալիֆորնիայի ատլետիկ հանձնաժողովը որակազրկել է բուլղարացի ծանրքաշային բռբցքամարտիկ Կուբրատ Կուլևին, որը հացրազրույցի ժամանակ լրագրողուհու շուրթերն է համբուրել՝ առանց վերջինիս համաձայնության: 38-ամյա բռնցքամարտիկը որակազրկվել է մինչև 2019-ի հուլիսը: Բացի այդ, նա պետք է վճարի 2,5 հազ. դոլար տուգանք և հատուկ կրթական դասընթացներ անցնի՝ սեռական ոտնձգությունների կանխարգելման թեմայով: Կրկնվելու դեպքում մարզիկը ցմահ կորակազրկվի: Ամերիկյան Կոստա-Մեսա քաղաքում ռումինացի ախոյանին հաղթելուց հետո Պուլևը ուղիղ եթերում գրկել և համբուրել էր լրագրող Ջեն Սուշեին: Բուլղարացին վստահեցնում է, որ նրա հետ վաղուց մտերիմներ են: Սակայն աղջիկը հայտարարել է, որ բռնցքամարտիկի գործողություններից ցնցված է, դրանք իրեն նվաստացրել են և նրան դատի էր տվել: Ավելի ուշ համացանցում տեսանյութ էր հայտնվել Պուլևի քեֆից, որտեղ Սուշեն էրոտիկ պար է կատարում հյուրերից մեկի ծնկներին:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր