2974 դիտում
19:38 17-05-2019
«Բարոյական տեսանկյունից Բակո Սահակյանի խնդրանքին նորմալ եմ վերաբերվում, քաղաքական տեսանկյունից՝ որոշ հարցեր կան». Փաշինյան
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, թե տեղյակ է Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու՝ Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանի խնդրանքին, սակայն, մտադիր չէ միջամտել այդ հարցին:
«Նա դիմելուց մեկ օր առաջ ինձ տեղեկացրել է, ես իմ վերաբերմունքը հայտնել եմ. բարոյական տեսանկյունից ես դրան նորմալ եմ վերաբերվում, քաղաքական տեսանկյունից՝ որոշ հարցեր կան», - ինչպես տեղեկացնում է [url=https://www.azatutyun.am/a/29947505.html?fbclid=IwAR2WMKINC4gaEdluQuCUU75IOxj6Jtb-QlXAoVjtGqb0pgf8yy3ic3PcM-o]«Ազատություն»[/url] ռադիոկայանը, ուրբաթ օրը Երևանում՝ ռուսաստանցի լրագրողների հետ զրույցում, հայտարարել է Հայաստանի վարչապետը։
«Ինչպե՞ս կվերաբերվեին Ղարաբաղի դատարանում, եթե ես փորձեի երաշխավորել ինչ-որ մեկի համար», - ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ, հավելել է Փաշինյանը:
Հայաստանի վարչապետը հերքել է ենթադրություններն այն մասին, որ Քոչարյանի գործով դատավարության շուրջ ստեղծված իրավիճակը կարող է Լեռնային Ղարաբաղի բնակիչների շրջանում Հայաստանի վարչապետի նկատմամբ անվստահության աճի հանգեցնել:
Փաշինյանի համոզմամբ, Ղարաբաղում ինքը հնարավոր է ավելի շատ աջակցություն է վայելում, քան՝ Հայաստանում:
Նշենք, որ երեկ Ղարաբաղի ներկա ու նախկին նախագահներ Բակո Սահակյանն ու Արկադի Ղուկասյանն անձամբ էին ներկայացել դատարան սահմանադրական կարգի տապալման մեջ մեղադրվող Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանավորումը փոխելու վերաբերյալ երաշխավորագիր ներկայացնելու համար:
Սահակյանն ու Ղուկասյանը 500.000-ական դրամ են վճարել Երևանի ընդհանուր իրավասության դատարանի հաշվին:
Օրեր առաջ էլ Արցախի Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանն ասաց, որ Քոչարյանին ազատ արձակելու տրամադրություններ կան Արցախում։
Ղարաբաղյան վերնախավի այս դիրքորոշումը հակասական տրամադրություններ առաջացրեց Հայաստանում։
«Մարտի 1»-ի գործով սահմանադրական կարգը տապալելու և առանձնապես խոշոր չափի կաշառք ստանալու մեջ մեղադրվող Քոչարյանը կալանավորված է անցած տարվա դեկտեմբերի 7-ից:
Այս գործով անցնում են ևս երեք բարձրաստիճան նախկին պաշտոնյաներ:
Դատարանը Քոչարյանի խափանման միջոցի հարցով որոշումը կհրապարակվի շաբաթ օրը՝ մայիսի 18-ին:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
976 դիտում
13:42 30-12-2024
«Բադալյան եղբայրներ ընկերությունների» խումբը բնակարան է գնել Արցախից ընտանիքի համար (տեսանյութ)
904 դիտում
12:42 30-12-2024
Հունվարը կլինի բավականին տաք, առաջին տասնօրյակը կլինի բացարձակ առանց տեղումների. Գագիկ Սուրենյան