211652_close_icon
views-count1998 դիտում article-date 21:49 17-05-2019

Համայնքային թանգարանները կմիանան Թանգարանների միջազգային օրվա և «Թանգարանների գիշեր» ծրագրին

Թանգարանների միջազգային օրվա և «Թանգարանների գիշեր» ծրագրի շրջանակում մայիսի 18-ին Երևանի քաղաքապետարանի ենթակայության թանգարանները բաց կլինեն մինչև կեսգիշեր և հանդես կգան մի շարք միջոցառումներով: Երևան քաղաքի պատմության թանգարան Ժամը 19:00-ին կբացվի Մինասի «Ամառը Ջաջուռում» և ևս 12 հայտնի գեղանկարիչների գործերի ցուցահանդեսը: 20:00-ին կբացվի կանադահայ լուսանկարչուհի Մարինա Անախաթունյանի «Երկու քաղաք.վերաիմաստավորում» խորագրով ցուցահանդեսը: «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարան Ժամը՝ 11:00-24:00 - Ցուցահանդես՝ «Գյուղական լանդշաֆտի ժառանգությունը հայկական մշակույթի համատեքստում» 16:00-19:00 - «Կավագործության ավանդույթները». վարպետաց դաս 16:00-17:00 - Նետաձգության ավանդույթների ցուցադրական ելույթներ Էրեբունի միջնաբերդի շուրջ 17:00-18:00 - «Արի՛ պեղենք միասին». պեղումներ «Պատանի հնագետ» դպրոցի սաների և այլ դպրոցահասակ երեխաների մասնակցությամբ 18:00-20:00 - Հնագիտական ժառանգության վերաբերյալ ֆիլմերի ցուցադրություն 18:00-20:00 - «Էրեբունու որմնանկարները». գորգագործության և կարպետագործության ցուցադրական դաս Ոսկեվազի և Ուջանի արվեստի դպրոցների սաների մասնակցությամբ 21:00-22:00 - «Այրոգի» ստվերների թատրոնի ներկայացում 22:00-24:00 - Գիշերային զբոսանք «Էրեբունի» ամրոցում 23:30-24:00 - Հայկական ֆոլկ երաժշտության կատարումներ Ժամանակակից արվեստի թանգարան Ժամը 18:00-ին՝ Արտյոմ Մելիք-Ղազարյանի անհատական ցուցահանդես։ 18:30-ին՝ ներկայացում՝ նվիրված Հ.Թումանյանի 150 ամյակին։ 19:00 - Երաժշտական ծրագիր «Կարեն Դեմիրճյան» թանգարան 11:00-24:00 - «Վերածննդի համոզմունքով» թեմատիկ ցուցահանդես Ֆրիտյոֆ Նանսենի թանգարան Ժամը 15:00-ին տեղի կունենա Շուշանիկ Նալբանդյանի «Հույսի ծաղիկ» գրքի քննարկումը: 17:00-ին՝ «Ֆրիտյոֆ Նանսեն աշխարհի խիղճը» փաստավավերագրական ֆիլմի դիտում: Ավանդույթի համաձայն, թանգարանների մուտքը կլինի ԱՆՎՃԱՐ:

Նմանատիպ նյութեր