6074 դիտում
10:01 18-05-2019
Փաշինյանն այս գործի քավորն է. Արմեն Աշոտյանը՝ Քոչարյանի դեմ հարուցված քրեական գործի մասին. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հայտարարել է, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դեմ հարուցված քրեական գործը կապ չունի «Մարտի 1»-ի բացահայտման հետ:
«Այս գործը զավեշտալի է: Այն լակմուսային թուղթ է` հասկանալու համար, թե ով ով է։ Նիկոլ Փաշինյանը այնքան ոխերիմ ու չարամիտ պետք է լինի, որ չների այն մարդկանց, ովքեր Քոչարյանի դեմ իրականացվող ապօրինություններին դեմ քայլեր կձեռնարկեն»,- պնդել է Աշոտյանը` հավելելով, որ այդ պրոցեսը բացառապես քաղաքական է:- «Ինձ դժվար է մեղադրել քոչարյանական լինելու մեջ. ես ունեմ առանձին քաղաքական թիմ: Բայց լռել այն ժամանակ, երբ երկրումդ, թողած բազմաթիվ այլ ներքին և արտաքին լրջագույն խնդիրներ, հարուցել են նման քրեական գործ, լուրջ չի»:
Ա. Աշոտյանը նաև հայտարարել է, որ Փաշինյանն այս գործի քավորն է: «Դրա մասին են վկայում հայտնի ձայնագրության հայտնի դրվագները, որոնք այդպես էլ չհերքվեցին»,- մեկնաբանել է ՀՀԿ-ական գործիչը»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
7157 դիտում
10:51 24-03-2017
Սամվել Բաբայանի դեմ հարուցված քրեական գործի համար հիմք են հանդիսացել գաղտնալսումները. «Ժողովուրդ»
5874 դիտում
09:34 17-02-2018
Մի քանի վատ խնձոր վնասում է մյուսներին. Ջոն Քրոնանը՝ հայերի դեմ հարուցված քրեական գործի մասին. «Ամերիկայի ձայն»
14337 դիտում
16:54 05-03-2016
Խնամին, սանիկը, քավորն իրավունք չունեն ամեն տեղ քթները խոթել... Արտավազդ Սահակյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ. asekose.am
Այս բաժնից
874 դիտում
09:00 12-12-2024
Հերթը հասավ արվեստի դպրոցների՞ն. «Փաստ»
3214 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2236 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը