3817 դիտում
17:01 18-05-2019
Թեհրանը պատերազմ չի ուզում, և ոչ ոք թող չմտածի, թե կարող է հակազդել Իրանին. Զարիֆ
Իրանի արտգործնախարար Մոհամմադ Զարիֆը վստահություն է հայտնել, որ պատերազմ չի լինի, քանի որ Թեհրանը դա չի ուզում։ Այդ մասին հայտնում է IRNA գործակալությունը։
«Մենք վստահ ենք, որ պատերազմ չի լինելու, և ոչ մեկ թող նման գաղափար կամ պատրանք չունենա, թե կարող է այս տարածաշրջանում Իրանին հակազդել»,-ասել է Զարիֆը նշված գործակալությանը տված հարցազրույցում։
Նշենք, որ մայիսի 15-ի առավոտյան Միացյալ Նահանգները հայտարարել էր Իրանի Իսլամական Հանրապետության կողմից սպառնալիքներ տեղալու մասին։ Բաղդադից և Իրաքի այլ քաղաքներից տարհանվել էին ամերիկյան դիվանագիտական ներկայացուցչությունների աշխատակիցները։ Իսկ նշված տարածաշրջան էին ուղևորվել ամերիկյան ավիակիրներ ու այլ ռազմական ուժեր։
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
646 դիտում
23:28 21-12-2024
Ֆրանսիայում դատարանը Մուհամեդի ծաղրանկարը ցուցադրած ուսուցչի սպանության գործով 8 մարդու է դատապարտել
556 դիտում
22:50 21-12-2024
Հռոմի պապը մրսածություն ունի և չի անի իր կիրակնօրյա բացօթյա քարոզը
658 դիտում
20:48 21-12-2024
Նավալնու այրին կոչ է արել պայքարել ՌԴ-ում YouTube-ի արգելափակման դեմ