211652_close_icon
views-count11870 դիտում article-date 10:20 21-05-2019

«Հաղթանակս նվիրում եմ Արցախում ծառայող զինվոր եղբորս գլխավորությամբ՝ սահմանը պահող բոլոր զինվորներին». Tornado. newsmedia.am

[url=https://newsmedia.am/?p=2536377&l=am%2Fhaxtanaks%20nvirum%20em%20arcaxum%20carayox%20zinvor%20exbors%20glxavorutyamb%D5%9D%20sahmany%20pahox%20bolor%20zinvornerin%20tornado&fbclid=IwAR0HUAmXL-7_sp_QXUK-S3w4OPwNtDSWmvSOQ6s9WNVCF9ZXI3hwNT6agww]Newsmedia.am[/url]-ի զրուցակիցն է Քինգ Բոքսինգ եւ Muay Thai (թաիլանդական բռնցքամարտ) մարտարվեստի պրոֆեսիոնալ մարզիկ ՌՈՄԱՆ ՔԱԼԱՇՅՆԸ, ով հանրության եւ մարզական աշխարհում առավել հայտնի է Tornado մականվամբ: Ռոմանը, մայիսի 18 Ararat Fight-2 մրցաշարում հաղթել է Իրանի հանրապետությունը ներկայացնող Muay Thai –ի աշխարհ չեմպիոնին: Նշենք, որ Ռոման Քալաշյանը` ծնվել է 1995թ.-ի հոկտեմբերի 1-ին, Արմավիրի մարզի Արմավիր գյուղում: Վաղ մանկությունից մասնակցել է արևելյան մարտարվեստների տարբեր մրցաշարերի ՝ Քիք - բոքսինգ, ֆրանսիական Սավատ բռնցքամարտ, Շիդոկան կարատե, Թայ բոքսինգ, K -1 Muay Thai , և այլն: 6 տարեկանից զբաղվել է է Քիք-Բոքսինգ սպորտաձևով: [img]https://st0.shamshyan.com/editor/0904559001558419374400751.jpg[/img] Անդրադառնալով վերջին հաղթանակին, Ռոմանը Newsmedia-ի հետ զրույցում հպարտությամբ նշեց. -Այս հաղթանակը տարբերվում էր մնացած բոլոր մրցումներից. ինձ քաջալերում էր երկրպագուններիս ահռելիմեծ բանակը: Եվ ես ուղղակի պարտավոր էի՝ նրանց հույսերը արդարացնել: [b]-Կա մեկը, ո՞ւմ նվիրեցիր հաղթանակդ: [/b]-Այո, հաղթանակս նվիրում եմ Արցախի հանրապետությունում ծառայող զինվոր եղբորս գլխավորությամբ՝ սահմանը պահող բոլոր զինվորներին: Ով ի դեպ ներկա էր, իմ կողքին էր հաղթանակիս պահին: [b]-Կլինե՞ն նոր մրցումներ, հրավերներ: [/b]-Այս պահին դեռ սպասում ենք: [b]-Վստահ եմ, որ քո երկրպագուհիները ինձ չեն ների, եթե չհարցնեմ: Զբաղված է արդյոք պրոֆեսիոնալ մարզիկի սիրտը այս պահին: [/b]-Կարելի է ասել՝ ոչ: [b]- Ինչպիսի՞ն պետք է լինի քո սրտի տիրուհին: [/b]- Հանդուրժող, համբերատար, որովհետեւ ահավոր խանդոտ եմ: [b]- Լավ, քո թույլտվությամբ, անցնենք բլից հարցազրույցի: Կբնութագրես քեզ երեք բառով: [/b] - Ուշադիր, նվիրվող, նպատակասլաց: [b]- Քո երեք բացասական գծերը: [/b] - Խանդոտ, անհամբեր, նյարդային: [b]- Բացի սպրոտից, ո՞րն է Ձեր հոբբին: [/b] - Մարզիչ եմ, ունեմ շատ սաներ: Երազում եմ. ընթացքում ունենամ իմ սեփական Տորնադո ակումբը: [b]-Ի դեպ, որտեղի՞ց է առաջացել Տորնադո մականունը: [/b] -Մականունս ստացել եմ վաղ հասակում. ագրեսիվ մենամարտ իրականացնելու ոճից: [b]- Ո՞ր երգի, երաժշտության հետ ես քեզ ասոցացնում: [/b]-Ամեն անգամ Արցախի երաժշտության տակ եմ ռինգ բարձրանում: [b]-Սիրելի բանաստեղծը: [/b]-Պարույր Սեւակ: Ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուր [url=https://newsmedia.am/?p=2536377&l=am%2Fhaxtanaks%20nvirum%20em%20arcaxum%20carayox%20zinvor%20exbors%20glxavorutyamb%D5%9D%20sahmany%20pahox%20bolor%20zinvornerin%20tornado&fbclid=IwAR0HUAmXL-7_sp_QXUK-S3w4OPwNtDSWmvSOQ6s9WNVCF9ZXI3hwNT6agww]կայքում[/url]։ [img]https://st0.shamshyan.com/editor/0304708001558419591195960.jpg[/img] [img]https://st0.shamshyan.com/editor/0726378001558419609692472.jpg[/img]

Նմանատիպ նյութեր