3742 դիտում
10:31 21-05-2019
Վեթինգի հանձնաժողովը կարող է դատավորներին միայն մեկ հարց տալ․ «Առավոտ»
«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է․ «Հայաստանը չունի ժողովրդի վստահությունը վայելող դատական իշխանություն: Դա ինձ համար աքսիոմա է, և այդ հարցում ես կիսում եմ իշխանության և հայաստանցիների մեծամասնության կարծիքը:
Բայց ընդունենք, որ այդ ոլորտի բարեփոխումները պետք է սկսենք դատական համակարգից, որը փտել է տասնամյակներ շարունակ: Բայց հարցն այն է, որ գործադիր իշխանության կազմակերպած «ընդդիմադիր ակցիաներով» բարեփոխում չես անի: Առաջ դատավորների մի մասի որոշումների վրա ազդում էին կաշառքը, «վերևից զանգը», իրենց դեմ ունեցած «կոմպրոմատի» բացահայտման վախը: Հիմա նրանք վախենալու են «ժողովրդական ցասումի» ցույցերից: Ո՞րն է տարբերությունը: Արդյոք դատարանները պետք է որոշումներ կայացնեն՝ ընդառաջ գնալով ժողովրդի ցանկություններին կամ պահանջների»ն: Օրինակ, Հայաստանի քաղաքացիների մեծամասնությունը (ես էլ նրանց թվում) ցանկանում են Ռոբերտ Քոչարյանին ազատազրկված տեսնել: Դատարանն արդյոք պետք է պարտադիր բավարարի՞ մեր այդ ցանկությունը: Եթե՝ այո, ապա դատարան ընդհանրապես պետք չէ՝ դատավճիռները կարող են կայացվել համաժողովրդական հանրաքվեների արդյունքում:
Մեր քաղաքացիների իրավագիտակցության մակարդակը, համենայնդեպս, հենց այդպիսի վարքագիծ է պահանջում դատարաններից: Այդ դեպքում «վեթինգի հանձնաժողովը» կարող է դատավորներին միայն մեկ հարց տալ՝ «համաձա՞յն եք արդյոք, որ նախորդ իշխանությունների թալանչիներն ու հանցագործները պետք է ազատազրկվեն»: Եթե դատավորն ասում է «այո», ապա նա պրոֆեսիոնալ է, անկախ է և անաչառ, արժանի է ժողովրդի վստահությանը, իսկ նրա հայացքներն ու համոզմունքները համապատասխանում են Նոր Հայաստանի արժեքային համակարգին: Եթե ասում է, որ հարցն իրավական տեսանկյունից անգրագետ է ձևակերպված, ուրեմն նա նախորդ կոռումպացված համակարգի ջատագով է, չի արտացոլում ժողովրդի իղձերը և անհապաղ պետք է հեռացվի դատական համակարգից:
Քանի դեռ մեր քաղաքացիների մեծամասնության մտածելակերպը սա է, ոչ մի դատական կամ այլ պետական համակարգ մեր երկրում չի կայանա»:
[b]Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
2188 դիտում
22:39 03-06-2019
Ովքե՞ր են լինելու այն «հրեշտակները», որոնք դատավորներին վեթինգի են ենթարկելու. ՏԵՍԱՆՅՈՒԹ. Aravot.am
Այս բաժնից
883 դիտում
09:00 12-12-2024
Հերթը հասավ արվեստի դպրոցների՞ն. «Փաստ»
3223 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2245 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը