211652_close_icon
views-count35319 դիտում article-date 22:10 22-05-2019

Marca-ի կտրուկ անդրադարձը. «Մի՛ ասեք Մխիթարյան, ասեք ամո՛թ». Vnews.am

Իսպանական հեղինակավոր Marca պարբերականը, մասնավորապես՝ լրագրող Խոսե Լուիս Հուրտադոն ևս անդրադարձել է Հենրիխ Մխիթարյանի՝ Եվրոպա լիգայի եզրափակիչին չմնասնակցելուն, հայտնում է [url=https://www.vnews.am/marca-i-ktruk-andradardzy-yerku-londonyan-akumbnery-karogh-yen-anmorranali-das-tal-vowyefa-nerin/?fbclid=IwAR2j8OD8prVWELAzXTEwh3F9fi6qHra-eln0fSY1qJOQSTVMD8j3M7Y9DYk]Vnews.am[/url]-ը: «Երբ «Արսենալը» հայտարարեց, որ Հենրիխ Մխիթարյանը չի մասնակցելու Եվրոպա լիգայի եզրափակիչին «Չելսիի» դեմ խաղում, բոլորը մտածեցին, որ ֆուտբոլիստն ինչ-որ մկանային վնասվածք ունի, սակայն ոչ, ոչ մի վնասվածք էլ չկա, ամեն ինչ շատ ավելի վատ է: Վնասվել է ՈւԵՖԱ-ն, որի սրտին արյունահոսող վերք կա: Այս ամենի պատճառն այն է, որ Մխիթարյանը հայ է, իսկ եզրափակիչն անցկացվում է Բաքվում: Հայաստանն ու Ադրբեջանը միմյանց հետ չունեն դիվանագիտական հարաբերություններ՝ Լեռնային Ղարաբաղի համար մղված պատերազմից հետո: Եզրափակիչը կազմակերպող երկիրը կեղծում է իր դժգոհությունը անցանկալի հյուրին ընդունելու համար, ֆուտբոլիստն ու իր ընտանիքն էլ չեն ցանկանում արկածների մեջ ընկնել: «Արսենալը» նշում է, որ դիտարկել է Մխիթարյանի մասնակցության բոլոր տարբերակները և որոշում է կայացվել հրաժարվել «օպերացիայից»: ՈւԵՖԱ-ն միայն այն բանի համար չէ, որ հրավառություններ ու ուրախություններ կազմակերպի: Այդ կառույցը եզրափակիչի վայրն ընտրելիս պետք է հաշվի առներ ամեն ինչ, պետք է նայեր բոլոր տեսանկյուններից: Այն, որ ֆուտբոլիստը չի կարողանալու խաղալ եզրափակիչում աշխարհաքաղաքական պատճառներով, ավելի հատուկ է 30 տարի առաջվա ժամանակաշրջանին: Ինչքան ուզում են, թող մրցաշարն անվանեն Եվրոպա լիգա, Մաքսի լիգա, Սուպեր լիգա կամ ապագա մոլորակների լիգա: «Արսենալը» կմեկնի եզրափակիչին առանց իր խաղարկողի: Իր մրցակիցը՝ «Չելսին», մեկ ուժեղ հակառակորդ ավելի պակաս կունենա: Ավելի փոքր խնդիրների դեպքում ֆուտբոլը միավորվել է ու արտահայտել բողոքը: Երկու լոնդոնյան ակումբները կարող են անմոռանալի դաս տալ համապատասխան մարմիններին: Եվ եթե ՈւԵՖԱ-ն սխալ կերպ դրան արձագանքի, դա անհանդուրժելի կլինի», – գրում է Marca-ն:

Նմանատիպ նյութեր