5199 դիտում
14:53 23-05-2019
Հայաստանն ու Չինաստանը վերացնում են վիզային ռեժիմը. գործադիրը հավանություն տվեց առաջարկին
Կառավարությունն այսօրվա նիստում ընդունեց «Հայաստանի Հանրապետության կառավարության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կառավարության միջև սովորական անձնագրեր կրող անձանց համար մուտքի արտոնագրի պահանջի փոխադարձաբար վերացման մասին» համաձայնագրի ստորագրման առաջարկությանը:
ԱԳ փոխնախարար Գրիգոր Հովհաննիսյանն ասաց, որ մինչև 90 օր քաղաքացիները կկարողանան ազատ այցելություններ իրականացնել, իսկ միգրացիոն ծառայությունները կհամագործակցեն առանց վիզայի ռեժիմը չարաշահող քաղաքացիներին իրենց երկիր վերադարձնելու համար:
Արձագանքելով նախագծին՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախ նշեց, որ Չինաստանի ղեկավարությունն ամենաբարձր մակարդակով հավաստիացրել է, որ իրենք շահագրգռված են չինական շուկան հայկական ապրանքների համար հասանելի դարձնելու հարցում, այդ թվում՝ գինիների, ալկոհոլային խմիչքների, սննդի և այլ ապրանքների։
«Այսինքն՝ կա պատրաստակամություն և քաղաքական կամք կա: Որևէ կասկած չկա, ես վստահեցնում եմ, որ Չինաստանի շուկան մեր ապրանքների համար բաց է, և մեր գործարարները կարող են զբաղվել դրանով: Միակ խնդիրն այն է, որ կան որոշակի ստանդարտներ, և մեր գործարարները պետք է կարողանան համապատասխանել այդ ստանդարտներին»,- հավելեց նա:
Նմանատիպ նյութեր
1544 դիտում
14:03 17-06-2014
Գործադիրը հավանություն տվեց ՀՀ վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություններ անելու առաջարկին
1098 դիտում
14:55 04-06-2014
Գործադիրը հավանություն է տվել բժշկի մշտական մասնագիտական զարգացման համակարգի ներդրման առաջարկին
Այս բաժնից
754 դիտում
09:59 21-12-2024
Վաղվանից ցերեկվա տևողությունը կավելանա․ Գագիկ Սուրենյան
595 դիտում
09:47 21-12-2024
Սյունիքի ճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց
703 դիտում
09:38 21-12-2024
Վերածնվածի զգացողությունը․ Փաշինյանը հրապարակել է «Բանտային օրագրից» մի հատված