3534 դիտում
14:41 24-05-2019
ՀՀ նախագահի հրամանով Արզուման Հարությունյանն ազատվել է ԱԱԾ տնօրենի տեղակալի պաշտոնից
Նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով, հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ Արզուման Հարությունյանն ազատվել է Ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալի պաշտոնից: Այդ մասին տեղեկացնում է նախագահի մամուլի ծառայությունը:
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Ազգային անվտանգության մարմինների մասին» օրենքի 4.1-ին հոդվածի 4-րդ մասի և «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» օրենքի 47-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի.
Արզուման ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՆ ազատել Ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալի պաշտոնից»,-ասված է հրամանագրում:
Նշենք, որ Արզուման Հարությունյանը Բարձրագույն դատական խորհրդի արդեն նախագահ Գագիկ Հարությունյանի եղբայրն է։ Վերջինս հրաժարականի [url=https://https://shamshyan.com/hy/article/2019/05/24/1125613/]դիմում [/url]է ներկայացրել այսօր։
Նմանատիպ նյութեր
2137 դիտում
10:06 24-01-2014
Ռոմիկ Հարությունյանն ազատվել է ԱԱԾ տնօրենի առաջին տեղակալի պաշտոնից. Ժողովուրդ
Այս բաժնից
625 դիտում
21:25 20-12-2024
ՀՀ և ՌԴ միջև օդային բեռնափոխադրումներն աճել են 12 տոկոսով
697 դիտում
20:26 20-12-2024
Բաքվում սկսվող դատերով Ալիևը փորձելու է Հայաստանում բարոյալքման տրամադրություններ ստանալ. Վահե Հովհաննիսյան
745 դիտում
20:13 20-12-2024
Վահագն Գևորգյանն ազատվել է Ջրային կոմիտեի նախագահի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնից