62029 դիտում
22:38 25-05-2019
Կասկադյորական ավտովթար Կոտայքի մարզում. 34-ամյա վարորդը «Արծվի թևերի» մոտ BMW-ով տապալել է երկաթե արգելապատնեշներն ու դրա սյուները. կա վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ մայիսի 25-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում:
Ժամը 20:30-ի սահմաններում, 34-ամյա Արման Սեյրանյանը իր վարած BMW մակնիշի 89 CA 899 համարանիշի ավտոմեքենայով Երևան-Սևան ավտոճանապարհի՝ ժողովրդին հայտնի «Արծվի թևերի» մոտ, դեպի Սևան ընթանալիս դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել երկաթե արգելապատնեշներին, մի քանի սյուներ տապալել և հանդիպակած վիճակում հայտնվել բաժանարար գոտում:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Աբովյան» բժշկական կենտրոն:
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ դասակի հրամանատար Տիգրան Քոթանջյանի գլխավորությամբ:
Ժամանել է նաև Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար-ծառայության Աբովյանի հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազաբալոնն ու սահմանազատել տարածքը:
Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարում է ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի հետաքննիչ Ավետիք Ավետիսյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Ոստիկանությունը պարզում է վիրավորի ինքնությունը:
Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կատավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Յուրա Հովհաննիսյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Աբովյանի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արտակ Ղազարյանի գլխավորությամբ:
Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ երբ BMW-ն բախվել է երկաթե արգելապատնեշներին, սյուների բետոնային մի քանի հատվածներ պոկվել, շպրտվել և վնասել են դեպի Երևան ընթացող, 28-ամյա Տարոն Պապուջյանի վարած Kia մակնիշի 60 TR 990 համարանիշի ավտոմեքենայի որոշ հատվածներ:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 37+
37+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
2146 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)