1769 դիտում
17:45 27-05-2019
Կայացել է Արցախի Աժ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի ու ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստը
Մայիսի 27-ին տեղի է ունեցել Աժ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի ու ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստը, որը վարում էին հանձնաժողովների նախագահներ Արմեն Սարգսյանը և Արամ Գրիգորյանը:
Ներկայացնելով կրթության, գիտության և սպորտի ոլորտներում 2018թ-ի պետական բյուջեով նախատեսված հատկացումները, նախարար Նարինե Աղաբալյանը նշել է, որ նախատեսված է եղել 15մլրդ 48մլն դրամ, ճշտված պլանը կազմել է 15մլրդ 118մլնդրամ, որից 11մլրդ 203մլն դրամը տեղական ինքնակառավարման մարմինների միջոցով իրականացվող բյուջետային ծախսն է, 3մլրդ 914մլն-ը նախարարության միջոցով իրականացվող ծախսերը: Ընդհանուր երեք ոլորտների ծախսը կազմել է 14մլրդ 744մլն կամ ճշտված պլանի 97,5%–ը:
Մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարար Լեռնիկ Հովհաննիսյանի փոխանցմամբ՝ 2018թ-ի ճշտված բյուջեն կազմել է 1մլրդ 556մլն, կատարողականը՝ 1մլրդ 489մլն դրամ կամ 98,7%:
Նիստին պատգամավորները գործադիր իշխանության ներկայացուցիչներին են առաջադրել հարցեր և ներկայացրել առաջարկություններ:
Համատեղ նիստին մասնակցել են ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը և ԱԺ նախագահի տեղակալ Վահրամ Բալայանը:
[b]
Արցախի հանրապետության
ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժին[/b]
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
652 դիտում
20:26 20-12-2024
Բաքվում սկսվող դատերով Ալիևը փորձելու է Հայաստանում բարոյալքման տրամադրություններ ստանալ. Վահե Հովհաննիսյան
697 դիտում
20:13 20-12-2024
Վահագն Գևորգյանն ազատվել է Ջրային կոմիտեի նախագահի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնից
688 դիտում
20:00 20-12-2024
Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են