2239 դիտում
23:49 27-05-2019
Խարկովում բացվել է Ակսել Բակունցի հուշատախտակի բացումը՝ նրա ծննդյան 120-ամյակի կապակցությամբ
Խարկովում տեղի է ունեցել հայ գրող եւ սցենարիստ Ակսել Բակունցի հուշատախտակի բացումը՝ նրա ծննդյան 120-ամյակի կապակցությամբ, հաղորդում է [url=http://ua-report.info/news/xarkovowm_bacvel_e_aksel_bakownci_howshataxtaky/2019-05-27-2176#]AnalitikaUA.net-[/url]ը:
Ծրագրի կազմակերպիչներն են Սուրբ Հարություն հայ առաքելական եկեղեցին եւ քաղաքային իշխանությունները:
Միջոցառումը կազմակերպվել է Խարկովի Վ. Դոկուչաեւի անվան ագրարային համալսարանում, որը Բակունցն ավարտել է 1923 թվականին: Ներկա են եղել պատվավոր հյուրեր՝ համալսարանի ռեկտոր Ալեքսանդր Ուլյանչենկոն, Հայ առաքելական եկեղեցու թեմի առաջնորդ Մարկոս Հովհաննիսյանը, Ուկրաինայի հայ համայնքի գործադիր տնօրեն Հովակիմ Հարությունյանը, Ուկրաինայի պատվավոր նկարիչ Գառնիկ Խաչատրյանը, պատմական գիտությունների դոցենտ եւ հայագետ Իրինա Գայուկը, ինչպես նաեւ հյուրեր Հայաստանից՝ գրողի ծոռը՝ Արմիկ Բակունցը, Սյունիքի նկարիչների միության ղեկավար Ժիրայր Մարտիրոսյանը, հասարակայնության եւ կապերի բաժնի պետ Նոննա Միրզոյանն ու ՀՀ ԳԱԱ բնական գիտությունների բաժնի ղեկավար Մարտիկ Գասպարյանը:
Միջոցառման ավարտին համալսարանի ռեկտորն ու ծրագրի նախաձեռնող եւ համակազմակերպիչ Սուսաննա Թամազյանը շնորհակալագրեր են ստացել Ուկրաինայում հայկական մշակույթի զարգացման գործում զգալի ներդրումի համար:
«Երկար տարիներ կար հայ մեծ գրող Ակսել Բակունցի հիշատակը հավերժացնելու գաղափարը: Այսօր ընդհանուր ջանքերով դա հաջողվեց»,- նշել է Սուսաննա Թամազյանը:
Հիշեցնենք, որ Ուկրաինայի հայերի միության ղեկավար Վիլեն Շատվորյանը, ավելի վաղ նշել էր, որ կազմակերպությունը ամեն ինչ անում է, որպեսզի հայ-ուկրաինական հարաբերությունները ավելի ամուր լինեն:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+
Նմանատիպ նյութեր
3701 դիտում
22:15 13-06-2016
Այսօր հայ նշանավոր գրող Ակսել Բակունցի ծննդյան օրն է
Այս բաժնից
616 դիտում
21:25 20-12-2024
ՀՀ և ՌԴ միջև օդային բեռնափոխադրումներն աճել են 12 տոկոսով
688 դիտում
20:26 20-12-2024
Բաքվում սկսվող դատերով Ալիևը փորձելու է Հայաստանում բարոյալքման տրամադրություններ ստանալ. Վահե Հովհաննիսյան
736 դիտում
20:13 20-12-2024
Վահագն Գևորգյանն ազատվել է Ջրային կոմիտեի նախագահի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնից