1128 դիտում
11:52 28-05-2019
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի ուղերձը Հայաստանի առաջին Հանրապետության տոնի կապակցությամբ
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը շնորհավորակա ուղերձ է հղել Հայաստանի առաջին Հանրապետության տոնի կապակցությամբ, որում ասվում է.
«Սիրելի՛ հայրենակիցներ,
Շնորհավորում եմ բոլորիս Հայաստանի առաջին Հանրապետության տոնի կապակցությամբ:
Սարդարապատում, Բաշ Ապարանում, Ղարաքիլիսայում տարած մեր հաղթանակները պատմության մեջ կմնան՝ որպես արժանապատիվ ապրելու, արարելու մեր իրավունքը սեփական ուժերով հերոսաբար պաշտպանելու փառահեղ օրինակներ:
1918 թվականի մայիսյան հաղթանակները նոր էջ բացեցին հայ ժողովրդի դարավոր պատմության մեջ:
Նման իրավիճակներում առավել ենք արժևորում մեր ժողովրդի հզոր ներուժը, միասնությունը, նպատակասլացությունն ու վճռականությունը։
Սեփական ուժերի նկատմամբ վստահությունը, ազգային գիտակցությունն ու պատմական պատասխանատվությունն են մեզ հասցրել Հայաստանի անկախ Հանրապետություն։ Այս հաղթանակները մեզ ոգեշնչում են կերտել նոր հաղթանակներ եւ գնալ դեպի հուսալի ապագա, որտեղ իրավունքի գերակայությունը և մարդու իրավունքներն ու ազատությունները հարգելն առաջնային է։
Հավերժ փառք ու խոնարհում բոլոր նրանց, ովքեր կերտեցին մայիսի 28-ը»:
Նմանատիպ նյութեր
1255 դիտում
13:55 10-12-2018
Մարդու իրավունքների պաշտպանի ուղերձը մարդու իրավունքների միջազգային օրվա կապակցությամբ
1447 դիտում
16:05 05-10-2018
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի ուղերձը ուսուցիչների մասնագիտական տոնի կապակցությամբ
Այս բաժնից
694 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»