211652_close_icon
views-count1908 դիտում article-date 12:48 29-05-2019

Նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Հենրի Քիսինջերին ծննդյան 96-րդ տարեդարձի առթիվ

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել ամերիկացի հայտնի պետական գործիչ, դիվանագետ Հենրի Քիսինջերին ծննդյան 96-րդ տարեդարձի առթիվ: Նախագահը բարձր է գնահատել Քիսինջերի մեծ ներդրումը համաշխարհային դիվանագիտության զարգացման գործում: «Դուք արել եք առավելագույնը՝ աշխարհն ավելի անվտանգ, իսկ համաշխարհային քաղաքականությունն ավելի կանխատեսելի դարձնելու համար»,- նշել է նախագահ Արմեն Սարգսյանը՝ ևս մեկ անգամ հիշեցնելով Հայաստան այցելելու իր հրավերի մասին: Հանրապետության նախագահը Հենրի Քիսինջերին մաղթել է քաջառողջություն և ամենայն բարիք: Հենրի Քիսինջերը 1973-1977 թվականներին զբաղեցրել է ԱՄՆ պետքարտուղարի, իսկ ԱՄՆ նախագահներ Ռիչարդ Նիքսոնի և Ջերալդ Ֆորդի պաշտոնավարման տարիներին՝ նախագահի՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդականի պաշտոնը:

Նմանատիպ նյութեր