1169 դիտում
14:08 29-05-2019
Ազգային ժողովը երկրորդ քվեարկությամբ հաստատեց նիստերի օրակարգի երկրորդ մասը. նիստը շարունակվում է
ՀՀ ազգային ժողովը երկրորդ քվեարկությամբ լիագումար նիստերի օրակարգում ներառեց երկրորդ մասում ընդգրկված հարցերը: «[url=https://armenpress.am/arm/news/976480.html]Արմենպրես[/url]»-ի հաղորդմամբ՝ մայիսի 29-ին առաջին քվեարկությամբ քվորում չլինելու արդյունքում այն չէր հաստատվել:
«Օրակարգի նախագիծը բաղկացած էր երկու մասից: Առաջին մասը, որտեղ առկա է 19 հարց, ենթակա է պարտադիր քննարկման: Այսինքն, այսպես, թե այնպես մենք ունենք օրակարգ: Երկրորդը մասը քվեարկությամբ չհաստատվեց: ԱԺ կանոնակարգ օրենքի համաձայն նման դեպքերում, երբ օրակարգային հարցերը փաթեթով չեն հաստատվում, քվեարկության են դրվում առանձին-առանձին»,-մեկնաբանեց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը:
Երկրորդ մասում ընդգրկված Է 22 հարց: Արարատ Միրզոյանը նշեց՝ քանի որ քվեարկության արդյունքները մեծ հաշվով կրում էին տեխնիկական պատճառներ, առաջարկեց բոլոր խմբակցությունների չառարկելու դեպքում կրկին փաթեթով դնել քվարկությամբ:
Նիստերի օրակարգի երկրորդ մասը քվեարկությամբ հաստատվեց, ստացավ 96 կողմ ձայն: Նիստը շարունակվում է:
Նմանատիպ նյութեր
13481 դիտում
10:14 14-06-2018
Ազգային Ժողովը քվեարկությամբ հաստատեց 2017 թվականի պետական բյուջեի կատարման մասին հավետվությունը
3290 դիտում
10:23 07-02-2018
Ազգային ժողովը շարունակում է քառօրյա նիստերի աշխատանքը. ՈՒՂԻՂ
Այս բաժնից
457 դիտում
11:09 20-10-2024
Ազգային պատկերասրահի հավաքածուն համալրվել է անվանի քանդակագործ Չաքմաքչյանի ստեղծագործություններով
646 դիտում
10:54 20-10-2024
Պետական դավաճանությունը հո պոզով-պոչով չի՞ լինում. Մեսրոպ Առաքելյան
1372 դիտում
10:37 20-10-2024
Երևանի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն