3682 դիտում
15:11 30-05-2019
ԱԱԾ-ում ոչնչացված նյութերի հետ կապված ծառայողական քննությունն ընթացքի մեջ է
Ազգային անվտանգության ծառայությունում ոչնչացված նյութերի հետ կապված ծառայողական քննությունն ընթացքի մեջ է: Այդ մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը: «Ծառայողական քննությունը հենց ավարտվի, հարցերի պատասխանները կստանաք»,- «[url=https://armenpress.am/arm/news/976665.html]Արմենպրես[/url]»-ի փոխանցմամբ, ասաց Վանեցյանը:
Անդրադառնալով կեղծ օգտատերերի թեմային՝ ԱԱԾ տնօրենը նշեց, որ գործընթացը մշտապես շարունակվում է։ «Եթե կլինեն համացանցում նյութեր տարածողներ, որոնցում կպարունակվի հանցակազմ, գործընթացը շարունակվելու է», - ասաց նա։
Իր վերջին մամուլի ասուլիսում վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել էր, որ Հայաստանի Ազգային անվտանգության ծառայությունում հեղափոխությունից որոշ ժամանակ առաջ նյութեր են ոչնչացվել, այդ հանգամանքները պարզելու համար այս պահին ԱԱԾ-ում ծառայողական քննություն է իրականացվում։ «Ես ուզում եմ անկեղծանալ՝ ԱԱԾ-ում արդեն մի քանի ամիս ընթանում է ծառայողական քննություն, որովհետև նախորդ իշխանությունները, ըստ ծառայողական նյութերի, հեղափոխությունից որոշ ժամանակ առաջ ԱԱԾ-ի նյութեր են ոչնչացրել», - հայտարարել էր Փաշինյանը։
Նմանատիպ նյութեր
2051 դիտում
12:17 09-05-2019
Ծառայողական քննություն է ընթանում Արթուր.Վանեցյանը՝ ԱԱԾ-ում ոչնչացված փաստաթղթերի մասին
8788 դիտում
09:01 23-10-2019
ԱԱԾ «ոչնչացված» փաստաթղթերը գտել են. ինչ է մանրամասնում ԱԱԾ տնօրենի տեղակալը. «Ժողովուրդ»
3139 դիտում
19:26 11-11-2016
Նորք-Մարաշի զինված խմբի քրգործի քննությունն ավարտվել է. ԱԱԾ
Այս բաժնից
514 դիտում
11:09 20-10-2024
Ազգային պատկերասրահի հավաքածուն համալրվել է անվանի քանդակագործ Չաքմաքչյանի ստեղծագործություններով
697 դիտում
10:54 20-10-2024
Պետական դավաճանությունը հո պոզով-պոչով չի՞ լինում. Մեսրոպ Առաքելյան
1441 դիտում
10:37 20-10-2024
Երևանի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն