66158 դիտում
11:55 31-05-2019
Արտակարգ դեպք Երևանում. Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոցի բժիշկներին հաջողվել է փրկել եղբայրների կյանքը. փոքր եղբայրը փորձել է կանխել ավագ եղբոր ինքնավնասումը, սակայն նա դանակահարել է եղբորը, հետո՝ իրեն
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ այսօր՝ մայիսի 31-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 07։40-ի սահմաններում Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը Խանջյան փողոցի շենքերից մեկի բնակարանից Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց է տեղափոխել սուր կտրող-ծակող առարկայի հարվածների հետքերից ստացած մարմնական վնասվածքներով 2 քաղաքացու։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են մեկնել ոստիկանության կենտրոնական բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները՝ բաժանմունքի պետ Նիկոլյանի գլխավորությամբ։ Ժամանել է նաև նույն բաժնի հետաքննչական բաժանմունքի հետաքննիչը։
Ոստիկանները պարզել են, որ վիրավորները հարազատ եղբայրներ են՝ 26-ամյա Ա.Կ.-ն և 24-ամյա Ա. Կ.-ն։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ 26-ամյա եղբայրը տանը փորձել է ինքնավնասում կատարել, եղբայրը նկատել է և փորձել է կանխել, սակայն ավագ եղբայրը դանակի մի քանի հարված է հասցրել կրտսեր եղբորը, որից հետո ինքնսավնասում է արել։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոցի բժիշկների ճիշտ գործողությունների արդյունքում հնարավոր է եղել փրկել եղբայրների կյանքը, սակայն նրանք մի քանի օր մնալու են բժիշկների հսկողության տակ։
Փաստի առթիվ ոստիկանության կենտրոնական բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: