211652_close_icon
views-count104378 դիտում article-date 18:41 31-05-2019

Խոշոր ավտովթար Երևանում. Եռաբլուր զինվորական պանթեոնի մոտ 28-ամյա վարորդը Nissan-ով բախվել է եզրաքարերին և գլխիվայր շրջվել. նա վթարի մեղավոր է համարում ոստիկանական УАЗ-ին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ մայիսի 31-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 17:15-ի սահմաններում Նոր Խարբերդ գյուղի բնակիչ, 28-ամյա Արթուր Մարտիրոսյանը իր վարած Nissan Teana մակնիշի 13 VR 113 համարանիշի ավտոմեքենայով Սեբաստիա փողոցում՝ Եռաբլուր զինվորական պանթեոնի դիմաց, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բազալտե եզրաքարերին և առաջ ընթանալով՝ գլխիվայր հայտնվել հետիոտնի համար նախատեսված վայրում: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով, բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան: Դեպքի վայր են ժամանել Երևանի ճանապարհային ոստիկանության մեծ թվով ծառայողներ՝ Երևանի ՃՈ պետ Արման Հակոբյանի, Երևանի ՃՈ պետի տեղակալ Դավիթ Ավագյանի գլխավորությամբ: Օպերատիվորեն ժամանել են նաև Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության խումբը: Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, այնուհետև քաղաքացիների օգնությամբ դարձի են բերել այն: Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արսեն Կարապետյանը տեղեկությունը փոխանցել է Ճանապարհային Ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ բաժանմունքի պետ Խաչիկ Սամվելյանի, ավագ հետաքննիչ Հովհաննես Սարգսյանի գլխավորությամբ: Փաստի առթիվ Հ. Սարգսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: Դեպքի վայրում վարորդը ոստիկանության ծառայողներին ասում էր, որ վթարի մեղավորը եղել է ոստիկանական համարանիշներով УАЗ մակնիշի ավտոմեքենա, ով վթարային իրավիճակ է ստեղծել, ինչի պատճառով տեղի է ունեցել վթարը, իսկ УАЗ-ը նաև բախվել է իր ավտոմեքենային և դեպքի վայրից դիմել փախուստի: Ոստիկանությունը պարզում է նաև վարորդի հայտնածը համապատասխանում է իրականությանը, թե ոչ: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 117+
117+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր