211652_close_icon
views-count2173 դիտում article-date 13:45 01-06-2019

Կավճանկարչություն, վարպետության դասեր, վիկտորինաներ. կենդանաբանական այգու մուտքը հունիսի 1-ին փոքրիկ այցելուների համար անվճար կլինի

Երևանի կենդանաբանական այգին հունիսի 1-ին, երեխաների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ բոլոր փոքրիկներին սիրով հրավիրում է մասնակից դառնալու տոնական զվարճալի ծրագրին: Այս մասին տեղեկանում ենք Երևանի քաղաքապետարանի «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի: Երևանի քաղաքապետարանի հովանավորությամբ հունիսի 1-ին երեխաների մուտքը Կենդանաբանական այգի կլինի անվճար: Տոնական միջոցառումների շարքում են վարպետության դասեր, կավճանկարչություն, երեխաների ձեռքի աշխատանքների ցուցահանդես-վաճառք, վիկտորինաներ, որոնց ընթացքում երեխաները հնարավորություն կստանան սեփական գիտելիքների օգնությամբ շահել հատուկ մրցանակներ՝ սմարթֆոն և հեծանիվ։ Կենդանաբանական այգին կհյուրընկալի նաև Ամստերդամի թագավորական կենդանաբանական այգու նախկին ղեկավար Հայգ Բալյանին և նույն այգու կուրատոր Յանոշ Շանտոյին: Նրանք Նիդերլանդներից Երևան են ժամանել ծանոթանալու Կենդանաբանական այգու նոր ազատավանդակների նախագծերին, ապահովելու անհրաժեշտ մասնագիտական խորհրդատվություն: Հանդիպման ժամանակ քննարկվելու է առաջիկայում Կենդանաբանական այգի նվիրատվության հիմունքներով բերվող կենդանատեսակների ցանկը, որը հնարավոր է դարձել Եվրոպական Կենդանաբանական Այգիների և Ակվարիումների միջազգային ասոցիացիային (ԵԱԶԱ) անդամագրվելուց հետո: Առաջիկա 10 օրում Կենդանաբանական այգու կենդանի հավաքածուն կհամալրվի ճառագայթանախշ օձերով, ամբիոնա կրիաներով, վարդագույն կակադուներով, կանաչ արաներով, էմուներով, իսկ տարվա ընթացքում Երևան կներմուծվեն ալպակա տեսակի ուղտայծեր, տարգալակտուցներ, արա թութակներ, գալագոներ, մարմոզետ տեսակի կապիկներ և այլ էկզոտիկ կենդանիներ. բոլորը ԵԱԶԱ-ի սկզբունքներին համաձայն, նվիրատվության հիմունքներով:

Նմանատիպ նյութեր