22284 դիտում
08:22 02-06-2019
Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առիթով Վանաձորի Տարոն 4 թաղամասի «Լիլի» մթերային խանութում միջոցառում էր կազմակերպվել.ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Երեխաների պաշտպանության միջազգային օրվա` հունիսի 1-ի առիթով, Վանաձորի Տարոն 4 թաղամասի «Լիլի» մթերային խանութում տնօրինությունն անակնկալ էր կազմակերպել խանութի աշխատակիցների և հաճախորդների երեխաների համար։
Խանութը պատկանում է Վանաձորում ճանաչված,սիրված և բարեգործ Ոփյան եղբայրներին:
Երեխաների օրը իսկական տոն դարձրեցին հեքիաթի հերոսները:
Միջոցառումը ուրախ և հետաքրքիր էր կազմակերպված: Խանութի բարեգործությունից օգտվեցին թաղամասի գրեթե բոլոր երեխաները:
Ոփյան եղբայրներին է պատկանում նաև Վանաձորի <<Արփի >> գազալցակայանը, որտեղ նույնպես հյուրասիրվեցին բոլորը' թե´ փոքրերը և թե´ մեծերը:
[color=#EF2929]Shamshyan.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում թաղամասի բնակիչները շնորհակալություն հայտնեցին Ոփյան եղբայրներին` երեխաների օրը տոն դարձնելու համար:
Լուսանկարները` Արմինե Դանիելյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 43+
43+
Նմանատիպ նյութեր
6534 դիտում
18:20 31-10-2021
Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլի Մորտո – «Լիլի, Լիլի». ՏԵՍԱՆՅՈՒԹ, Exclusivelife.am
Այս բաժնից
2230 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)