5202 դիտում
23:02 02-06-2019
Դուք ընդհանրապես իրավիճակին չեք տիրապետում պարոնայք. Վովա Հակոբյան
Վովա Հակոբյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Հեղափոխական թիմը, տնտեսական հեղափոխության մասին հայտարարելուց հետո, պետական ապարատը օպտիմալացնելու հայտարարությունից հետո, ունենալով երկրում գործող վարկային կազմակերպություններ, որոնք քաղաքացիներին վարկեր են տրամադրում ՍԿՍԱԾ 60% տարեկան տոկոսադրույքից մինչև 200%, ԱԺ են բերում վիճակախաղերի մասին նոր օրինագիծ, որը ունենալու է տնտեսական բացասական հետևանքներ գոնե գործազրկության աճի հետ կապված, էն դեպքում, որ էդ վիճախաղերից 83%-ով օգտվում եմ օնլայն հարթակում, իսկ օնլայն հարթակը անվերահսկելի ու անկառավարելի է։
Էս օրինագծի ընդունումից հետո ոչինչ չի փոխվի, բացի նրանից, որ էն 17% էլ կսկսի օգտվել օնլայն հարթակից։
Փոխարենը կունենանք նոր գործազուրկներ, նոր մարդիկ, ովքեր դժգոհ կլինեն իշխանություններից, տարածքների սեփականատերեր, ովքեր պետք է նոր վարձակալներ փնտրեն և այլն։
Դուք ընդհանրապես իրավիճակին չեք տիրապետում պարոնայք։ Դա լավագույն դեպքում։ Վատագույն դեպքում՝ սպասարկում եք ինչ որ խմբի շահեր։ Ձեր գործընկերները կառավարությունում ամեն օր առնչվում են օրենսդրական բացերի կամ անհարմարությունների հետ, մասնավորապես քաղծառայության մասին օրենքի շրջանակներում։
Մեր քաղաքացիները անզգուշությամբ, ստիպված, հիմարության արդյունքում ընկնում են սկսած 60%ից մինչև 200%-ով վարկ տվող կազմակերպությունների ձեռքն ու սնանկանում, ունեզրկվում, ինքնասպանությունների դիմում։
Մի տարի է անցել դեռ հարկային օրենսգիրք չեք ընդունել, դեռ Ճանապարհային երթևեկության մասին օրենքը չեք փոխել, ոչինչ չեք արել, դրել լուրջ դեմքով հողմաղացների դեմ եք պայքարում։ Կամ նեղ անձնական շահեր եք սպասարկում։ Այսքանը»:
Նմանատիպ նյութեր
15782 դիտում
15:28 27-11-2020
Նիկոլ Փաշինյանը, ինչպես միշտ, այսօր էլ իրավիճակին չի տիրապետում. Մովսես Հակոբյան. Aysor.am
Այս բաժնից
862 դիտում
14:05 21-12-2024
Վաղը երեկոյան և դեկտեմբերի 24-ի գիշերը սպասվում է թույլ ձյուն
751 դիտում
13:44 21-12-2024
«Տարվա էտալոն» մրցանակը՝ Ռոզա Ծառուկյանին
670 դիտում
12:23 21-12-2024
Ռուբինյանց 2/2 հասցեին հարակից տարածքում երեխաները նոր խաղահրապարակ ունեն. Փաշինյան