211652_close_icon
views-count4170 դիտում article-date 19:55 03-06-2019

Ռոբերտ Քոչարյանի պաշտպանի բողոքը քննող դատավոր Վազգեն Ռշտունին ինքնաբացարկի միջնորդությունը բավարարեց. Tert.am

[url=https://www.tert.am/am/news/2019/06/03/rshtuni/3015685]Tert.am[/url]-ը գրում է. ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի նախագահ Վազգեն Ռշտունին, ում մակագրվել էր Ռոբերտ Քոչարյանին անձեռնմխելիության հիմքով քրեական հետապնդումը չդադարեցնելու վերաբերյալ առաջին ատյանի դատարանի որոշման դեմ ներկայացված բողոքի քննությունը, ինքնաբացարկի միջնորդությունը բավարարեց: Դատարանը հեռացել էր խորհրդակցական սենյակ՝ մեղադրանքի կողմի ներկայացրած ինքնաբացարկ հայտնելու միջնորդության վերաբերյալ որոշում կայացնելու: Դատարանի որոշումը հրապարակելուց հետո Վազգեն Ռշտունին պարզաբանեց, որ գործն ընդունել է վարույթ՝ վստահ լինելով, որ կարող է կայացնել օբյեկտիվ դատական ակտ նշված բողոքի վերաբերյալ, սակայն հաշվի առնելով, որ դատավարության մի կողմը չունի վստահություն իր նկատմամբ, իսկ եթե իրավաբանները չեն ունեցել վստահություն, հաշվի է առել նաև այն հանգամանքը, որ հասարակության որոշ հատված ևս կարող է չունենալ այն վստահությունը, որն ինքն օբյեկտիվ որոշում է կայացնելու: «Բացի այդ, հաշվի է առնվել նաև այն, որ այդ գործով Ալեքսանդր Ազարյանն ինքնաբացարկ է հայտնել, իմ կողմից բողոքի քննության շարունակությունը կստացվեր, որ ինչ-որ մեծ ցանկություն ունեմ այս բողոքն ամեն դեպքում քննելու, իհարկե մոտեցումն այլ կլիներ, եթե դատավարության մասնակիցները վստահ լինեին, որ դատարանը կարող է օբյեկտիվ որոշում կայացնել: Հաջորդ փաստարկն այն է, որ հաշվի առնելով այն, որ հանգամանքներ պետք է պարզվեն իրավապահ մարմիններում, թե արդյոք մենք մասնակցություն ունեցել ենք Ռոբերտ Քոչարյանի վերաբերյալ կայացված դատական ակտի գրելու գործընթացին, տվյալ հանգամանքը կա՛մ պետք է հերքվի, կա՛մ պետք է հաստատվի, ուստի այդ ամենը ևս հաշվի առնելով դատարանն ընդունեց ինքնաբացարկի որոշումը»,-ասաց Վազգեն Ռշտունին: Մանրամասներն՝ [url=https://www.tert.am/am/news/2019/06/03/rshtuni/3015685]այստեղ[/url]

Նմանատիպ նյութեր