1321 դիտում
22:36 03-06-2019
Հայաստանի ԱԳ նախարարի տեղակալն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի Հարավային Կովկասի հարցերով հատուկ ներկայացուցչին
Հունիսի 3-ին Հայաստանի արտգործնախարարի տեղակալ Արտակ Ապիտոնյանն ընդունեց ԵԱՀԿ գործող նախագահի Հարավային Կովկասի հարցերով հատուկ ներկայացուցիչ Ռուդոլֆ Միխալկային (Rudolf Michalka)։
Իր ողջույնի խոսքում Արտակ Ապիտոնյանը բարձր գնահատեց ԵԱՀԿ Սլովակիայի նախագահության երկխոսությունը Հայաստանի հետ, ինչի վկայությունն են դեսպան Միխալկայի կանոնավոր այցելությունները Հայաստան և մասնակցությունը ԵԱՀԿ շրջանակներում համագործակցությանը վերաբերող միջոցառումներին։
Ռուդոլֆ Միխալկան ներկայացրեց Հարավային Կովկասի հարցերով հատուկ ներկայացուցչի պաշտոնում իր գործունեությունը և ծրագրերը: Կողմերը մտքեր փոխանակեցին Հայաստանի և ԵԱՀԿ միջև համագործակցության առկա վիճակի և զարգացման հեռանկարների ու այդ հարցում Հարավային Կովկասի հարցերով հատուկ ներկայացուցչի գրասենյակի հնարավոր դերակատարության շուրջ:
Փոխնախարար Ապիտոնյանը ներկայացրեց ԼՂ հակամարտության կարգավորման հարցում Հայաստանի դիրքորոշումը՝ վերահաստատելով հայկական կողմի հանձնառությունը Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում հակամարտության բացառապես խաղաղ կարգավորման հարցում։ Նա ընդգծեց, որ Հայաստանը մեծապես կարևորում է խաղաղության համար նպաստավոր միջավայրի ձևավորումը և այդ համատեքստում մտահոգություն հայտնեց վերջերս Ադրբեջանի ռազմական սադրանքի հետևանքով իրավիճակի սրման և Արցախի պաշտպանության բանակի զինծառայողի սպանության, ինչպես նաև Ադրբեջանի խորհրդարանում հնչեցված բռնության ու այլատյացության կոչերի առնչությամբ։
Կողմերն անդրադարձան ԵԱՀԿ շրջանակներում վստահության ամրապնդման միջոցառումներին, այդ թվում՝ հասարակությունների միջև շփումների հարցին։ Փոխնախարար Ապիտոնյանն ընդգծեց, որ հանրությունների միջև շփումները հավելյալ արժեք կարող են ունենալ, եթե լինեն ներառական՝ ընդգրկելով նաև Արցախի հասարակության ներկայացուցիչներին։
Նմանատիպ նյութեր
1023 դիտում
20:56 15-04-2014
Հրանուշ Հակոբյանն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի` Հարավային Կովկասի հարցերով հատուկ ներկայացուցչին
Այս բաժնից
628 դիտում
21:25 20-12-2024
ՀՀ և ՌԴ միջև օդային բեռնափոխադրումներն աճել են 12 տոկոսով
697 դիտում
20:26 20-12-2024
Բաքվում սկսվող դատերով Ալիևը փորձելու է Հայաստանում բարոյալքման տրամադրություններ ստանալ. Վահե Հովհաննիսյան
748 դիտում
20:13 20-12-2024
Վահագն Գևորգյանն ազատվել է Ջրային կոմիտեի նախագահի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնից