2435 դիտում
10:37 04-06-2019
Հայաստանի՝ առաջ քաշած մտրակի և կարկանդակի մարտավարությունը Ադրբեջանին դրել է դժվար կացության առաջ․ «Ժամանակ»
«Ժամանակ» թերթը գրում է․ «Ադրբեջանի Նախագահ Իլհամ Ալիևը զանգահարել է Կրեմլ և խոսել ՌԴ Նախագահ Պուտինի հետ: Ալիևը, ըստ երևույթին, խանդել է, որ հունիսի 1-ին Պուտինն է զանգահարել Հայաստան և խոսել Նիկոլ Փաշինյանի հետ: Եթե լուրջ, ապա Ադրբեջանի նախագահի հեռախոսազանգն իսկապես ուշագրավ է թե՛ Փաշինյան-Պուտին հեռախոսային խոսակցության, թե՛ ընդհանրապես վերջին օրերին ու շաբաթներին արցախյան հարցի ուղղությամբ ձևավորված իրադրության, որի մեջ է ներառվում ոչ միայն այս օրերի սահմանային լարվածությունը, երբ ադրբեջանական կրակոցից սպանվեց հայ զինծառայող:
Հարցն ընդհանրապես Մոսկվայում արտաքին գործերի նախարարների մակարդակով հանդիպումից հետո ծավալված քաղաքական գործընթացի մասին է նաև, և սահմանին Ադրբեջանի հրահրած լարումը և մարդասպանության շանտաժի տակտիկայի վերադարձը կարող են լինել այդ զարգացումների հետևանք: Թավշյա հեղափոխությունից հետո Հայաստանի առաջ քաշած մտրակի և կարկանդակի մարտավարությունը Ադրբեջանին դրեց բավականին դժվար կացության առաջ:
Երևանը մի կողմից աննախադեպ աշխուժացրեց խաղաղասիրական հռետորաբանությունը, ընդ որում, ոչ միայն քաղաքական իշխանության, այլ նաև առաջին տիկնոջ կամ պարզապես վարչապետի տիկնոջ հայտնի նախաձեռնության մակարդակով, մյուս կողմից՝ բավականին կոշտ հարցադրումներ արեց բանակցության մինչ այդ եղած բովանդակության և ձևաչափի վերաբերյալ:
Մասնավորապես, Երևանը հարց դրեց՝ ինչո՞ւ պետք է փոխզիջման վերաբերյալ հարցերն առաջինն ուղղվեն Հայաստանին և առաջինը Հայաստանից պատասխանի սպասեն, և ոչ Ադրբեջանին հղվեն և սպասեն Ադրբեջանից, հայտարարվեց, որ բանակցությունը չի կարող լիարժեք լինել և ընդհանրապես բանակցություն համարվել, եթե վերականգնված չէ կարգավորման ձևաչափն իր սկզբնական տեսքով՝ Արցախի լիարժեք մասնակցությամբ, որն ամրագրված է ընդհուպ ԵԱՀԿ մակարդակի փաստաթղթերով, և Մինսկի խմբի համանախագահները պետք է հստակեցնեն, այսպես կոչված, Մադրիդյան սկզբունքները՝ այնպես, որ հակամարտության կողմերը դրանք չենթարկեն յուրովի մեկնաբանության և մանիպուլյացիաների»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
5408 դիտում
10:10 04-02-2022
Պուտինն իրեն դրել է դժվար կացության մեջ, ինչը նրան կարող է մղել ռազմական գործողությունների. «Ամերիկայի ձայն»
5302 դիտում
18:16 11-10-2020
Արծրուն Հովհաննիսյան. Մեկ անգամ չէ, որ մենք եղել ենք նման դժվար կացության մեջ
Այս բաժնից
874 դիտում
09:00 12-12-2024
Հերթը հասավ արվեստի դպրոցների՞ն. «Փաստ»
3214 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2236 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը