1799 դիտում
20:50 04-06-2019
Լիտվայում ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչյանը հանդիպել է Լիտվայի առողջապահության նախարար Աուրելյուս Վերիգային
Հունիսի 3-ին Լիտվայում ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչյանը հանդիպեց Լիտվայի առողջապահության նախարար Աուրելյուս Վերիգային (Aurelijus Veryga):
Հանդիպման ընթացքում քննարկվեցին առողջապահության ոլորտում հայ-լիտվական համագործակցության խորացմանն ուղղված հարցեր, ընդգծվեց հարաբերությունները նոր իրավապայմանագրային հիմքի վրա զարգացնելու անհրաժեշտությունը։
Նախարար Վերիգան նշեց, որ Լիտվան պատրաստ է տարբեր ուղղություններով իր փորձը կիսել Հայաստանի հետ և նպաստել Հայաստանում առողջապահության ոլորտում իրականցվող բարեփոխումների անցկացմանը։
Կողմերն անդրադարձան երկու երկրների առաջատար բժշկական ուսումնական հաստատությունների՝ Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական և Լիտվայի բժշկագիտության համալսարանների միջև համագործակցություն հաստատելու հնարավորությանը։
Նախարար Վերիգան և դեսպան Մկրտչյանը քննարկեցին նաև միջազգային կազմակերպություններում համագործակցության սերտացմանն ու փոխադարձ աջակցությանն առնչվող այլ հարցեր։
Նմանատիպ նյութեր
2642 դիտում
18:46 15-07-2016
Լիտվայում ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչյանը հանդիպել է Լիտվայի ԱԳ նախարար Լինաս Լինկյավիչյուսի հետ
1711 դիտում
20:30 18-12-2018
Լիտվայում ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչյանը հանդիպել է Լիտվայի էկոնոմիկայի նախարար Վիրգինյուս Սինկյավիչիուսի հետ
Այս բաժնից
823 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
853 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»