211652_close_icon
views-count1549 դիտում article-date 11:13 05-06-2019

Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Դանիայի թագուհի Մարգրետե Երկրորդին

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Դանիայի թագուհի Մարգրետե Երկրորդին Դանիայի Թագավորության ազգային տոնի՝ Սահմանադրության օրվա առթիվ: Ինչպես հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, Հանրապետության նախագահը Մարգրետե Երկրորդին և արքայական ընտանիքին մաղթել է քաջառողջություն, իսկ Դանիայի բարեկամ ժողովրդին՝ հետագա զարգացում և բարօրություն։

Նմանատիպ նյութեր