30723 դիտում
16:24 06-06-2019
Ինչի՞ համար եմ ես հարկ վճարում, եթե ազնիվ հարկատուն չի խրախուսվում. Անդրանիկ Հարությունով
Ինչի՞ համար եմ ես հարկ վճարում, եթե ազնիվ հարկատուն չի խրախուսվում, կամ պետությունը չի պաշտպանում նրա շահերը օրենքով: Ինչպե՞ս շուկայում դիմանալ մրցակցությանը, եթե շուկայի մեծ մասը աշխատում է սևով՝ առանց հարկեր վճարելու և կրկնակի էժան ծառայության վճարներով: Ինչու՞ պետք է իմ հարկերով աշխատավարձ ստացող ՊԵԿ-ի աշխատակիցները իրենց գործառույթը գցեն ինձ վրա: Ինչու՞ պետք է ես հարկերը վճարեմ, մի կերպ հասցնեմ աշխատակիցներիս աշխատավարձերը, բայց նույն ոլորտում առանց գրանցվելու աշխատող, հարկեր չմուծող, կրկնակի էժան գնով աշխատող քաղաքացին հանգիստ, առանց վախենալու շուկան ավերելով աշխատի, քանի որ վստահ է, որ ՊԵԿ-ից ոչ ոք իրեն չի անհանգստացնելու: Իսկ երբ ես զանգահարում եմ ՊԵկ, ինձ ասում են, որ կոնկրետ անձի տվյալներ ասեք ստուգենք, այդպիսով իրենց կողմից կատարվող գործառույթը բարդելով ինձ վրա: Ինչու՞ պետք է ես իրենց տեղը ապօրինի գործունեություն ծավալող մարդու գտնեմ: Բոլորին հայտնի է, որ համացանցում ավելի դժվար է նորմալ գործակալության հայտարարություն գտնելը, քան ինքնակոչ գործակալների: Գոնե գիտե՞ք դատարաններում ինչքան գործեր են քննվում նման՝ ոչ պրոֆեսիոնալ աձանց կողմից կատարված գործարքների պատճառով: Միթե՞ դժվար է համացանցում գտնել չգրանցված գործակալների, թ՞ե դա էլ մենք պիտի անենք: Ախր դուք էլ լավ գիտեք, որքան է կորցնում պետությունը Ձեր անգործության պատճառով: Կորցնում ենք գրանցված աշխատատեղեր, դատարաններում ավելանում են վիճելի գործարքների քննության թիվը, չեն ավելանում պետբյուջե մուտքագրվող գումարները մեր ոլորտից:
Անդրանիկ Հարությունովի [url=https://web.facebook.com/A.Harutyunov?fref=nf&__tn__=%2Cdm-R-R&eid=ARCvK9ZSCSaDX41JmnAYcUiGCX11lJfQI2jHX2XiGmU-UMW3vs2Sgx1kIZC5v2jIe9QTwlFzOS4pp3Gq]ֆեյսբուքյան էջ[/url]
Նմանատիպ նյութեր
9981 դիտում
15:21 21-06-2022
Վարձակալության շուկայում բնակարանների դեֆիցիտ չկա. Անդրանիկ Հարությունով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
5949 դիտում
21:39 19-01-2023
Միլիոնավոր դոլարներ են կորում չվճարված հարկերի տեսքով․ Անդրանիկ Հարությունով. Newarmenia. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
595 դիտում
11:21 18-10-2024
Ռուբեն Վարդանյանի կալանքի ժամկետը երկարաձգվել է
1492 դիտում
10:59 18-10-2024
Ոստիկանությունից վարորդներին հորդորում են երթևեկել ձմեռային անվադողերով
499 դիտում
10:16 18-10-2024
Արամ Ջիվանյանը նշանակվել է ԲՏԱ Ռազմարդյունաբերության կոմիտեի նախագահ