211652_close_icon
views-count2183 դիտում article-date 20:16 06-06-2019

«Չելսին» համաձայնվել է Ազարին 130 մլն ֆունտով վաճառել «Ռեալին»

«Չելսիի» կիսապաշտպան Էդեն Ազարը կարիերան կշարունակի «Ռեալում», հայտնում են բրիտանական լրատվամիջոցները: Ակումբները 28-ամյա խաղացողը տրանսֆերը համաձայնեցրել են 130 մլն ֆունտով՝ ներառյալ պարգևավճարները: Լոնդոնցիները համաձայնվել են այդ գումարի դիմաց բաց թողնել Ազարին: Բանակցություններն ընթանում էին ամբողջ շաբաթ, և ի վերջո կողմերը եկան համաձայնության: Բելգիացուն մնում է մադրիդյան ակումբի հետ պայմանագիր կնքել: Ի սկզբանե «Ռեալը» մտադիր էր Ազարի համար վճարել 88 մլն ֆունտից ոչ ավել: Սակայն «Չելսիի» ղեկավարությունը՝ ի դեմս ակումբի տնօրեն Մարինա Գրանովսկայայի, պնդել է, որ բոլոր պարգևավճարներով հանդերձ, տրանսֆերի արժեքը չպետք է 130 մլն ֆունտից պակաս լինի և «արքայական» ակումբը զիջել է լոնդոնցիների պահանջներին:

Նմանատիպ նյութեր