211652_close_icon
views-count129486 դիտում article-date 10:35 07-06-2019

Անծանոթ քաղաքացիները, տեսնելով փոքրիկի գիտելիքները, ասում էին. «Ազգային ժողովի ու կառավարության շատ անդամների երեխան ծարավ կտանի ծովը, հետ կբերի». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ռուսաստանի Դաշնությունում բնակվող փոքրիկ Սամվել Աթոյանը շարունակում է զարմացնել իր երկրպագուներին։ Նա, ով ժամանակին արվեստի բնագավառում իմացած իր գիտելիքներով զարմացրել էր, հերթական անգամ ապացուցեց, որ ինքը լավ տիրապետում է աշխարհագրությանը, կենսաբանությնանը և այլ առարկաների։ Այս օրերին երեխան մայրիկի հետ գտնվում է Երևանում ու արդեն հասցրել է լինել Սևանում, Ծաղկաձորում, Գառնի-Գեղարդում և զմայլվել Կեչառիսով, Գառնի-Գեղարդով և այլ տեսարժան վայրերով։ Ֆոտոլրագրողը հայտնում է, որ երբ նկարահանում էինք երեխային, նրա շուրջ հավաքված երեխային անծանոթ մարդիկ՝ տեսնելով, թե ինչպիսի ունակություններ ունի Սամվելը, կատակով ասում էին. «Էս էրեխեն պիտի քննություն ընդունի կառավարության, ազգային ժողովի որոշ անդամներից, ու հաստատ, եթե մրցույթ էլ հայտարարվի նրանց և Սամվելի միջև, երեխան առաջին տեղը կգրավի»։ Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 40+
40+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր