211652_close_icon
views-count1920 դիտում article-date 22:40 07-06-2019

Պեպ Գվարդիոլա. Անգլիան աշխատելու համար լավագույն վայրն է

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան պատմել է, թե ինչու է իրեն դուր գալիս աշխատել Անգլիայում: «Կարծում եմ, աշխարհում մարզչական աշխատանքի համար ավելի լավ տեղ չկա, քան՝ Անգլիան: Ես մարզել եմ Իսպանիայում և Գերմանիայում ու կարող եմ համեմատել: Իտալիան, կարծում եմ, շատ նման է Իսպանիային, այնպես որ ավելի լավ տեղ չկա: Շատ երկրներում երկրպագուները հաղթանակների բացակայության դեպքում քեզ սուլում են, իսկ այստեղ միշտ աջակցում են: Ես երկնագույն մարզաշապիկ եմ կրում, ես ձեզանից մեկն եմ: Հիշում եմ, առաջին տարին բարդ էր. Չեմպիոնների լիգայում «Մոնակոյից» պարտվելուց հետո պրեմիեր-լիգայում գործերը հեշտ չէին ընթանում, սակայն մարդիկ շարունակում էին մեզ աջակցել: Աշխատանքի համար սա իդեալական վայր է: Ես դա առաջին մրցաշրջանում զգացի և մինչև հիմա չեմ մոռանում: Եվ չեմ մոռանա: Այժմ ինձ ավելի հեշտ է, քանի որ հասկացա, թե ինչպես են այստեղ բոլորը աշխատում:Եվ չեմ մոռանա, թե ինչպես էին ինձ առաջին մրցաշրջանում աջակցում, երբ ժամանակ էր պետք: Ահա թե ինչու եմ ուրախ երկրպագուներին պարգևատրել ինձ և իմ խաղացողներին ցուցաբերած վստահության համար: Լավագույնը դեռ առջևում է», ասել է Գվարդիոլան:

Նմանատիպ նյութեր