2300 դիտում
15:46 09-06-2019
Աբովյանում ժամը 14:00-ի դրությամբ քվեարկությանը մասնակցել է 10258 ընտրող կամ 23.04 %-ը, ընդհանուր ՏԻՄ ընտրություններին՝ 24.89 %-ը
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ներկայացրել է մինչև ժամը 14:00-ն քվեարկելու իրավունք ունեցող քաղաքացիների՝ ընտրությանը մասնակցելու ցուցանիշները, ըստ որի՝ մասնավորապես, Աբովյան համայնքում քվեարկելու իրավունք ունեցող 44519 քաղաքացիներից ընտրությանը մասնակցել են 10258-ը կամ 23.04 տոկոսը: Ընդհանուր 23 համայնքում ընդամենը 73311 քվեարկելու իրավունք ունեցող քաղաքացիներից ընտրությանը մասնակցել են 18249-ը կամ՝ 24.89 տոկոսը:
Ներկայացնում ենք բոլոր համայնքների ցուցանիշները:
Սիս համայնքում 1149 քվեարկելու իրավունք ունեցող քաղաքացիներից ընտրությանը մասնակցել են 376-ը կամ 32.72 տոկոսը:
Դիտակ համայնքում 592 քվեարկելու իրավունք ունեցող քաղաքացիներից ընտրությանը մասնակցել են 65 -ը կամ 10.98 տոկոսը:
Դվին համայնում 2417 քվեարկելու իրավունք ունեցող քաղաքացիներից ընտրությանը մասնակցել են 550 -ը կամ 22.76 տոկոսը:
Ապագա համայնքում 1495 քվեարկելու իրավունք ունեցող քաղաքացիներից ընտրությանը մասնակցել են 433-ը կամ 28.96 տոկոսը:
Նորակերտ համայնքում 2394 քվեարկելու իրավունք ունեցող քաղաքացիներից ընտրությանը մասնակցել են 560 -ը կամ 23.39 տոկոսը:
Վարդանաշեն համայնքում 817 քվեարկելու իրավունք ունեցող քաղաքացիներից ընտրությանըը մասնակցել են 270–ը կամ 33.05 տոկոսը:
Նոր Արթիկ համայնքում 408 քվեարկելու իրավունք ունեցող քաղաքացիներից ընտրությանը մասնակցել են 126 -ը կամ 30.88 տոկոսը:
Սորիկ համայնքում 91 քվեարկելու իրավունք ունեցող քաղաքացիներից ընտրությանը մասնակցել են 13-ը կամ 14.29 տոկոսը:
Գեղհովիտ համայնքում 4585 քվեարկելու իրավունք ունեցող քաղաքացիներից ընտրությանը մասնակցել են 1296 -ը կամ 28.27 տոկոսը:
Ծովասար համայնքում 2039 քվեարկելու իրավունք ունեցող քաղաքացիներից ընտրությանը մասնակցել են 585 -ը կամ 28.69 տոկոսը:
Լեռնավան համայնքում 1199 քվեարկելու իրավունք ունեցող քաղաքացիներից ընտրությանը մասնակցել են 84 -ը կամ 7.01 տոկոսը:
Խնկոյան համայնքում 234 քվեարկելու իրավունք ունեցող քաղաքացիներից ընտրությանը մասնակցել են 53 -ը կամ 22.65 տոկոսը:
Ղուրսալ համայնքում 384 քվեարկելու իրավունք ունեցող քաղաքացիներից ընտրությանը մասնակցել են 103 -ը կամ 26.82 տոկոսը:
Շենավեն համայնքում 350 քվեարկելու իրավունք ունեցող քաղաքացիներից ընտրությանը մասնակցել են 188 -ը կամ 53.71 տոկոսը:
Քարաձոր համայնքում 322 քվեարկելու իրավունք ունեցող քաղաքացիներից ընտրությանը մասնակցել են 112 -ը կամ 34.78 տոկոսը:
Աբովյան համայնքում 44519 քվեարկելու իրավունք ունեցող քաղաքացիներից ընտրությանը մասնակցել են 10258-ը կամ 23.04 տոկոսը:
Գետարգել համայնքում 658 քվեարկելու իրավունք ունեցող քաղաքացիներից ընտրությանը մասնակցել են 208 -ը կամ 31.61 տոկոսը:
Հայկավան համայնքում 970 քվեարկելու իրավունք ունեցող քաղաքացիներից ընտրությանը մասնակցել են 69 -ը կամ 7.11 տոկոսը:
Անուշավան համայնում 1550 քվեարկելու իրավունք ունեցող քաղաքացիներից ընտրությանը մասնակցել են 600 -ը կամ 38.71 տոկոսը:
Սպանդարյան համայնքում 1159 քվեարկելու իրավունք ունեցող քաղաքացիներից ընտրությանը մասնակցել են 315 -ը կամ 27.18 տոկոսը:
Փանիկ համայնքում 2261 քվեարկելու իրավունք ունեցող քաղաքացիներից ընտրությանը մասնակցել են 603 -ը կամ 26.67 տոկոսը:
Գորայք համայնքում 1408 քվեարկելու իրավունք ունեցող քաղաքացիներից ընտրությանը մասնակցել են 663 -ը կամ 47.09 տոկոսը:
Ազատամուտ համայնքում 2310 քվեարկելու իրավունք ունեցող քաղաքացիներից ընտրությանը մասնակցել են 719–ը կամ 31.13 տոկոսը:
Այսպիսով 23 համայնքում ընդամենը՝73311 քվեարկելու իրավունք ունեցող քաղաքացիներից ընտրությանը մասնակցել են 18249 -ը կամ՝ 24.89 տոկոսը:
Հիշեցնենք, որ Աբովյան քաղաքում այսօր քաղաքապետի ընտրություններ են: Վաղ առավոտից բացվել են ընտրատեղամասերը, մարդիկ գնում են իրենց քաղաքացիական պարտքը կատարելու:
Աբովյանում կա 27 տեղամաս։ Ընտրողների թիվը 44 600 է: Ընտրություններում առաջադրվել է 5 թեկնածու։
Քարոզարշավի ընթացքում պայքարն առավելապես ընթացել է թեկնածուներից երկուսի՝ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Գրիգոր Գուլյանի, ով Կոտայքի մարզպետարանի ֆինանսական ու Սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետն է ու գործող քաղաքապետ Վահագն Գևորգյանի միջև:
Այսօր տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ են անցկացվում հանրապետության ևս 22 համայնքում, որոնցից 14-ում ընտրությունները հերթական են, իսկ 9-ում՝ արտահերթ: Նշված համայնքներից 12-ում ընթանում են համայնքի ղեկավարի, 8 համայնքում` ավագանու անդամի, իսկ 3-ում՝ միաժամանակ համայնքի ղեկավարի և ավագանու անդամի ընտրություններ:
Նմանատիպ նյութեր
1464 դիտում
13:37 21-10-2018
Ժամը 11-ի դրությամբ ՏԻՄ ընտրություններին մասնակցել է 20,310 ընտրող կամ քվեարկության իրավունք ունեցողների 9.33%-ը
2853 դիտում
21:49 10-10-2021
Արցախում ժամը 20-ի դրությամբ ՏԻՄ ընտրություններին մասնակցել է 440 ընտրող կամ ընտրողների 59.2 %
Այս բաժնից
817 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
847 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»