1906 դիտում
15:16 10-06-2019
Հայաստանն ընտրվել է Մշակութային ինքնարտահայտման ձևերի բազմազանության պաշտպանության և խրախուսման մասին 2005թ. կոնվենցիայի միջկառավարական կոմիտեի անդամ
Հայաստանն ընտրվել է «Մշակութային ինքնարտահայտման ձևերի բազմազանության պաշտպանության և խրախուսման մասին» 2005թ. կոնվենցիայի միջկառավարական կոմիտեի անդամ
Հունիսի 5-7-ը Փարիզում կայացել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Մշակութային ինքնարտահայտման ձևերի բազմազանության պաշտպանության և խրախուսման մասին» 2005թ. կոնվենցիայի անդամ պետությունների Կոնֆերանսի 7-րդ նստաշրջանը, որի ընթացքում Հայաստանն ընտրվել է Կոնվենցիայի միջկառավարական կոմիտեի անդամ` 2019-2023թթ․ ժամանակահատվածի համար։ Տարածաշրջանային վեց խմբերը ներկայացնող 24 անդամից բաղկացած միջկառավարական կոմիտեն մշտադիտարկում է անդամ պետությունների կողմից 2005թ. կոնվենցիայի կատարումը, հավանություն է տալիս մշակութային բազմազանության միջազգային հիմնադրամից նախագծերի ֆինանսավորմանը, ուսումնասիրում է երկրների կողմից ներկայացված ազգային զեկույցները։
[b]Տեղեկանք[/b]. ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Մշակութային ինքնարտահայտման ձևերի բազմազանության պաշտպանության և խրախուսման մասին» կոնվենցիան աջակցում է արվեստագետներին, մշակութային ոլորտի փորձագետներին և քաղաքացիներին ստեղծագործել և տարածել իրենց մշակույթը, ինչպես նաև ընդլայնել միջմշակութային համագործակցությունը` համահավասարության և հասանելիության սկզբունքների վրա։ Կոնվենցիան խրախուսում է պետություններին իրականացնել մշակութային ինքնարտահայտման բազմազանության պաշտպանությանը և խթանմանն ուղղված քաղաքականություն:
Նմանատիպ նյութեր
8967 դիտում
20:03 11-11-2017
Հայաստանն ընտրվեց ՅՈՒՆԵՍԿՕ-ի 1970թ. կոնվենցիայի միջկառավարական կոմիտեի անդամ
4521 դիտում
16:04 31-05-2018
Հայաստանն ընտրվեց ՅՈՒՆԵՍԿՕ-ի 1970 թ. կոնվենցիայի միջկառավարական կոմիտեի բյուրոյի փոխնախագահ
Այս բաժնից
799 դիտում
09:59 21-12-2024
Վաղվանից ցերեկվա տևողությունը կավելանա․ Գագիկ Սուրենյան
637 դիտում
09:47 21-12-2024
Սյունիքի ճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց
751 դիտում
09:38 21-12-2024
Վերածնվածի զգացողությունը․ Փաշինյանը հրապարակել է «Բանտային օրագրից» մի հատված