211652_close_icon
views-count170258 դիտում article-date 10:20 13-06-2019

Ողբերգական ավտովթար Լոռու մարզում. հայրը, խոշոր եղջերավոր անասուններին տանելով արոտավայր, հայտնաբերել է վթարված Նիվան, իսկ դրսում՝ 34-ամյա որդու դին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հունիսի 13-ին, մահվան ելքով ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 08։15-ի սահմաններում արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ստեփանավան քաղաքի՝ «Թուրքի թաղամաս» կոչվող հատվածից դեպի Արմանիս գյուղ տանող ճանապարհի՝ «Անահիտ» հանգստյան տան հարևանությամբ գտնվող անտառում, ավտոմեքենա է գլորվել և կան կասկածներ, որ հնարավոր է՝ տուժած կամ տուժածներ լինեն։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ԱԻՆ ՓԾ Ստեփանավանի հրշեջ փրկարարները։ Ժամանել են նաև ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Սմբատ Նորեկյանի, դասակի հրամանատար Գարիկ Մարտիրոսյանի գլխավորությամբ։ Ժամանել են նաև ոստիկանության Ստեփանավանի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արսեն Գյուրջանյանի և բաժնի պետ օպերգծով տեղակալ Արամ Չտչյանի գլխավորությամբ։ Ոստիկաններն ու փրկարարները նշված վայրում հայտնաբերել են ВАЗ 2121 մակնիշի 21 TV 001 համարանիշի ավտոմեքենան, ավտոմեքենայից դուրս էլ հայտնաբերել են վարորդի՝ Ստեփանավան քաղաքի բնակիչ, 34-ամյա Արթուր Զալինյանի դին։ Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Տիգրան Գրիգորյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Ստեփանավանի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ Ռ. Վերմիշյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր. օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով։ Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ ավտոմեքենան և մահացածին հայտնաբերել է հայրը, ով առավոտյան խոշոր եղջերավոր անասուններին տանում էր արածացնելու և նկատել է ավտոմեքենան, սակայն նրա մտքով չի անցել, որ մահացածը իր որդին է։ Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, նաև, որ Ա. Զալինյանը անտառապահ էր։ [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 102+
102+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր