2479 դիտում
22:20 13-06-2019
«Նախարարն ինչպե՞ս է պատկերացնում․ 85-ամյա բուհը կործանի, ինչ է թե իր յուրայինին ռեկտոր պիտի նշանակի՞»․ Գագիկ Համբարյան. Aravot.am
[url=https://www.aravot.am/2019/06/13/1050095/?fbclid=IwAR2cuXdwIPjrPYwsmq6Lvvey8vjQnsmXPpyvuhFboC4VmGqxuITtwmYGMHg]Aravot.am-[/url]ը գրում է. Շիրակի պետական համալսարանի դասախոս Գագիկ Համբարյանն,անդրադառնալով ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի այն հայտարարությունը, թե Շիրակի պետական համալսարանում տիրող բարոյահոգեբանական մթնոլորտը չշտկվելու դեպքում հարց կդնեն բուհի կամ լուծարման կամ միավորումների, կարծիք հայտնեց, որ այս ամենն անում են նախարարի յուրայինին ռեկտոր կարգելու համար։
Ըստ մեր զրուցակցի, այն, ինչ հնչեցրեց նախարարը երեկ, Գյումրիում վաղուց էր շրջանառվում, նրա ծրագիրը վաղուց գիտեին։ «Ինձ համար ուղղակի անընդունելի է այն հանգամանքը, որ նախարարը կարող է իրեն թույլ տալ այդպիսի արտահայտություններ անել մի բուհի հասցեին, որն ունի 85-ամյա պատմություն։ Այսինքն՝ եթե կան ինչ-որ խնդիրներ, դրանց լուծման փոխարեն պետք է գլխատե՞ն։ Այս խոսակցությունները, որ Շիրակի պետական համալսարանը պետք է լուծարվի, շատ վաղուց էին պտտվում քաղաքում, և ես շատ վաղուց եմ այդ հարցին անդրադարձել իմ գրառումներում։
Պարոն նախարարի հայտարարությունն ընդամենը փաստեց այն իրողությունը, որ իշխանությունները ոչ թե մտածում են բարելավել կամ բարեփոխումներ անցկացնել Շիրակի պետական համալսարանում, այլ գնալ իրենց ցանկալի ուղիով․, այսինքն` Շիրակի պետական համալսարանը լիկվիդացնել և նրա փլատակների վրա ինչ-որ մուտանտ բուհ ստեղծել, որի մեջ կմտնեն նաև երևանյան բուհերի մասնաճյուղերը, որոնք գործում են Գյումրիում և ամենկարևորը՝ իշխանությունների համար այդ բուհի ռեկտոր նշանակել իրենց յուրայինին»,- ասաց Գագիկ Համբարյանը։
Մանրամասներն՝ [url=https://www.aravot.am/2019/06/13/1050095/?fbclid=IwAR2cuXdwIPjrPYwsmq6Lvvey8vjQnsmXPpyvuhFboC4VmGqxuITtwmYGMHg]այստեղ[/url]
Նմանատիպ նյութեր
2266 դիտում
13:29 02-02-2021
Պատերազմն իր հետ տարավ բժշկական բուհը գերազանց առաջադիմությամբ ավարտած Գագիկին. ԵՊԲՀ ռեկտոր
2904 դիտում
12:05 07-11-2020
Որ հաղթես կյանքում՝ պիտի հավատաս, որ հաղթես պատերազմում՝ պիտի հավատաս, որ ապրես՝ պիտի հավատաս. Թևան Պողոսյան
Այս բաժնից
496 դիտում
19:19 20-12-2024
Արարատ Միրզոյանն ընդունել է Հայաստանում ՄԱԿ մշտական համակարգողին
1651 դիտում
19:09 20-12-2024
ՊԵԿ-ը բացահայտել է խմիչքների և ծխախոտային արտադրանքի ապօրինի շրջանառության դեպքեր
535 դիտում
19:05 20-12-2024
Քննարկվել է «Ակադեմիական քաղաք» ծրագրի ընթացիկ իրավիճակն ու իրականացման ռազմավարությունը