3198 դիտում
10:23 14-06-2019
Ինչ կապ ունի Լևոն Մնացականյանի նշանակումը Սամվել Բաբայանի ստորագրահավաքի հետ. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ այսօր տեղի է ունենալու Արցախի Ազգային ժողովի արտահերթ նիստ, որի ժամանակ երկրորդ ընթերցմամբ քննարկվելու է «ԱՀ Քննչական կոմիտեի մասին» նախագիծը: Հուլիսի 1-ից Արցախն արդեն ունենալու է Քննչական կոմիտե, իսկ կառույցի նախագահ էլ նշանակվելու է ոստիկանապետ Իգոր Գրիգորյանը, ում այդ պաշտոնում փոխարինեց Լևոն Մնացականյանը:
Արցախի ընդդիմադիր պատգամավոր Հայկ Խանումյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում բնական համարեց ժամանակ առ ժամանակ կադրային տեղափոխությունները:
«Լևոն Մնացականյանի տեղափոխումը, կարծում եմ, պայմանավորված է առաջիկայում սպասվող որոշակի ակտիվացումներով. Սամվել Բաբայանը ստորագրահավաք է սկսել Սահմանադրության դրույթ փոխելու համար, և հնարավոր է, որ այդ գործընթացը նաև փողոցային ակցիաներով զուգորդվի: Լևոն Մնացականյանը դրա համար նշանակվեց, որպեսզի ունենան լոյալ և ուժեղ ոստիկանապետ»,- նկատեց Խանումյանը»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
40434 դիտում
01:20 30-05-2019
Սամվել Բաբայանի համակիրների ճանապարհը փակել են և կրակահերթ արձակել նրանց ուղղութամբ․ ահազանգ Բաբայանի գրասենյակից
2662 դիտում
09:37 18-05-2022
Ինչ կապ ունի Սամվել Բալասանյանի որդին տարեցների մասնակցությամբ միջադեպի հետ․ «Ժողովուրդ»
Այս բաժնից
874 դիտում
09:00 12-12-2024
Հերթը հասավ արվեստի դպրոցների՞ն. «Փաստ»
3214 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2236 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը