211652_close_icon
views-count64952 դիտում article-date 15:35 18-06-2019

Մի քանի ժամ է՝ հրշեջ փրկարարներն ու «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի աշխատակիցները պայքարում են թանգարանի տարածքում արհեստականորեն առաջացրած կրակի մարման դեմ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Արդեն մի քանի ժամ է, արտակարգ իրավիճակնրի նախարարության փրկարար ծառայության մի քանի մարտական հաշվարկով հրշեջ փրկարարները «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի աշխատակիցների հետ անհրաժեշտ հրդեհաշիջման աշխատանքներ են կատարում թանգարանի հարևանությամբ գտնվող չոր խոտածածկ տարածքում հատուկ առաջացրած հրդեհի տարածման դեմ։ Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, չոր խոտը միտումնավոր է այրվել՝ ելնելով թանգարանի և հարակից տարածքի անվտանգությոնից, քանի որ կար լուրջ վտանգ, որ օրվա ոչ աշխատանքային ժամին մի փոքր անզգուշության հետևանքով հնարավոր է՝ հրդեհ առաջանար ու այդ ժամանակ փաստի առջև կկանգնեին։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ աշխատանքներին օնլայն եղանակով հետևում է արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը; Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ կիզիչ արևը մեժ դժվարություններ է առաջացնում թե հրշեջների, թե թանգարանի աշխատակիցների համար, ու շնորհիվ նրանց՝ կրակի լեզուները թանգարանին չեն մոտենում։ [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը տեղեկացնում է նաև, որ բնակչութունը կարիք չունի անհանգստանալու. այս ամենը արվել է թանգարանի անվտանգությունը պահպանելու համար։ Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 128+
128+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր