211652_close_icon
views-count2137 դիտում article-date 16:45 18-06-2019

Նոր էջ՝ հայ-սիրիական բարեկամական հարաբերություններում. սիրիացի կարիքավոր ընտանիքներին Հայաստանից ուղարկված նվերներ են բաժանվել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Հալեպ քաղաքի մշակույթի տանը հունիսի 17-ին հայկական կողմի նախաձեռնությամբ սիրիացի երեխաների համար միջոցառում է կազմակերպվել: Ներկա են եղել Հալեպի փոխնահանգապետ Կումիտ Աասին, Հալեպի քաղաքապետ Մաադ ալ-Մադլաջին, Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոս Արմեն Սարգսյանը, Սիրիայում հայկական մարդասիրական խմբի պատասխանատու Արկադի Տոնոյանը, «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն»-ի հասարակայնության հետ կապերի պատասխանատու Նազելի Էլբակյանն ու հումանիտար առաքելություն իրականացնող խմբի ներկայացուցիչները՝ սակրավորներն ու բժիշկները: Միջոցառման ընթացքում 100-ից ավելի սիրիացի կարիքավոր ընտանիքների բաժանվել են Հայաստանից Սիրիա հասցված նվերները, որոնք հավաքվել էին «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն»-ի իրականացրած ակցիայի արդյունքում: Սիրիական կողմը մեծ ոգևորությամբ նշել է, որ հայ-սիրիական բարեկամական հարաբերություններում նոր ու պատմական էջ է բացվել, որի հիմքում մարդասիրությունն է:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+

Նմանատիպ նյութեր