211652_close_icon
views-count4575 դիտում article-date 18:22 19-06-2019

ՀՀ-ն ու Արցախը պատերազմ չեն ուզում, բայց պատերազմի սպառնալիքով որևէ մեկը չի կարող մեզ վախեցնել. Նիկոլ Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ. Tert.am

[url=https://www.tert.am/am/news/2019/06/19/babajanyan/3029598]Tert.am-[/url]ը գրում է. Ի՞նչ նկատի ունեք հիբրիդային պատերազմ ասելով: ԱԺ-ում հարց ու պատասխանի ժամանակ դիմելով վարչապետ Նիկոլ Փաշինյանին ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Բաբաջանյանը: «Հունիսի 6-ին կառավարության նիստից առաջ հայտարարեցիք, որ «այդ մարդիկ հիբրիդային պատերազմ են հայտարարել ՀՀ դեմ, նրանց անուն-ազգանունները հայտնի են», ապա հանձնարարեցիք, որ կոշտ արձագանքեն նրանց գործողություններին: Ի՞նչ նկատի ունեք հիբրիդային պատերազմ ասելով, արդյոք գո՞հ եք ուժայինների աշխատանքից»,- հարցեց նա: Բաբաջանյանը նաև հարցրեց վաղը Վաշինգտոնում տեղի ունենալիք Մնացականյան-Մամեդյարով հանդիպման մասին: Ըստ նրա՝ սահմանի երկայնքով կա լարվածություն, կա երկու զոհ, ի՞նչ պետք է անել կարգավորման ուղղությամբ: Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ի պատասխան ասաց. «Լավատեսական տրամադրություն հաղորդելիս ինձ չեմ հիշում: Ես հակառակը՝ միշտ ասել եմ, որ պետք չէ մոռանալ, որ պատերազմը չի ավարտվել, ցանկացած պահի կարող է բռնկվել, իրավիճակի լարում լինել: Ադրբեջանը պարզապես ցանկանում է կիրառել նույն գործիքը, որը երկար ժամանակ կիրառել է՝ փորձ անել դուրս բերել հարցի կարգավորումը բանակցային հունից: Մանրամասներն՝ [url=https://www.tert.am/am/news/2019/06/19/babajanyan/3029598]այստեղ[/url]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր