211652_close_icon
views-count161282 դիտում article-date 10:22 21-06-2019

Կաթողիկոսի եղբոր գյուղում պտտահողմի հետևանքով տանիքը կորցրած ընտանիքի անդամները «գոլդ» համարանիշներով Lexus-ով գյուղ եկած մարդկանցից անակնկալի էին եկել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը հունիսի 19-ին ֆոտոռեպորտաժ-տեսանյութ էր հրապարակել Արմավիրի մարզի Էջմիածնի տարածաշրջանի Ոսկեհատ գյուղում՝ ժողովրդին հայտնի 4-րդ սովխոզում, տեղի ունեցած արտակարգ դեպքի մասին, երբ պտտահողմը վնասել էր սոցիալապես անապահով ընտանիքի տան տանիքը։ Տան բնակիչները հույս էին հայտնել որ կգտնվեն բարի մարդիկ, ինչպես նաև Արմավիրի մարզպետարանն ու Էջմիածնի քաղաքապետարանն օպերատիվորեն կարձագանքեն և իրենց անօգնական չեն թողնի։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, երեկ՝ հունիսի 20-ին, ընտանիքի ավագը՝ 52-ամյա Վաղինակ Գևորգյանը, մեզ տեղեկացրեց, որ կեսօրին իրենք անակնկալի են եկել, երբ իրենց տուն են այցելել Lexus մակնիշի 88 QQ 888 համարանիշի ավտոմեքենայով և հայտնել, որ իրենք համացանցում տեսել են նյութը և որոշել են իրենց հնարավորության սահմաններում օգնության ձեռք մեկնել ընտանիքին. «Նրանք տան ողջ տանիքի վերանորոգման համար մեր ընտանիքին փոխանցեցին կղմինդր։ Ճիշտն ասած՝ ինչքան փորձեցինք՝ իմանանք, թե ովքեր էին, նրանք չասացին։ Անընդհատ ասում էին. «Եթե ունես հնարավորություն, օգնության ձեռք մեկնիր կարիքավորին, իսկ մենք ոչ միայն նյութից ենք իմացել, որ ձեր տան տանիքը վնասվել է, այլև գյուղում հետաքրքրվել ու իմացել ենք՝ բոլորը միաբերան ասում էին, որ ձեր ընտանիքը հող ու ջրին նվիրված, գյուղին նվիրված մարդիկ եք, իսկ ձեր նմաններին պետք է միշտ սատար կանգնել»։ Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ընտանիքի անդամներն իրենց շնորհակալությունն էին հայտնում ընտանիքին անակնկալ մատուցած «գոլդ» համարանիշներով Lexus-ականներին՝ ասելով. «Հիրավի, իրանց է վերաբերում, որ ասում են՝ լավություն արա, ջուրը գցի, Աստված դեմդ կբերի։ Խոսքերով չենք կարող մեր շնորհակալությունը հայտնենք, նրանց քայլը իսկական անակնկալ էր։ Ոչ մենք էինք ճանաչում, ոչ էլ երբևէ մեր գյուղում եղել են, բայց մարդիկ ինտերնետով տեսել են նյութն ու իրենց անակնկալ քայլն են արել։ Հիմա գոհ եմ, որ կարճ ժամանակում կկարողանամ տանիքը կապել ու վստահ եմ, որ անձրևն իր սև գործը չի անի»։ Ավելի վաղ [url=https://shamshyan.com/hy/article/2019/06/19/1127823/?fbclid=IwAR2Giqs-sFBimhEsZuxfQhZ2QNOt8jfP3SClc0NjQfE4ty8yF3FWIT2HRqo]հայտնել [/url]էինք, որ հունիսի 19-ին արտակարգ դեպք էր տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 15:30-ի սահմաններում Արմավիրի մարզի Էջմիածնի տարածաշրջանի Ոսկեհատ գյուղում՝ ժողովրդին հայտնի 4-րդ սովխոզում, ուժեղ պտտահողմը իր ավերածություն էր արել նույն գյուղի բնակիչ, 52-ամյա Վաղինակ Գևորգյանի տանը: Ինչպես գյուղից հայտնել ֆոտոլրագրողը, պտտահողմը տան տանիքն ամբողջովին վերցրել և շպրտել էր: Ֆոտոլրագրողի հետ զրույցում գյուղացիներն ասել էին. «Միակ սփոփանքը նա է, որ զոհեր և վիրավորներ չկան, սակայն ընտանիքի անդամները, ովքեր գյուղում բարի համբավ ունեն, միայնակ չեն կարող տանիքի հարցը լուծել: Հույս ունենք, որ Արմավիրի մարզպետարանը կամ Էջմիածնի քաղաքապետարանը օգնության ձեռք կմեկնեն»: Ֆոտոլրագրողը հայտնել էր նաև, որ ընտանիքը բաղկացած է 4 հոգուց: Ֆոտոլրագրողի հետ զրույցում Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանի խորհրդական Նվեր Պետրոսյանը հայտնել էր, որ մարզպետ Հ. Մաթևոսյանը տեղյակ է արդեն դեպքի մասին և հանձնարարել է, որպեսզի մարզպետարանի համապատասխան բաժնի ծառայողները այցելեն գյուղ և տեղում ուսումնասիրեն խնդիրը: Լուսանկարները և տեսանյութերը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 49+
49+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր