211652_close_icon
views-count932 դիտում article-date 19:45 21-06-2019

Նախագահ Սարգսյանը Լը Բուրժեում հյուրընկալվել է ռուսական United Aircraft Corporation-ի տաղավարում

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Լը Բուրժեում անցկացվող Փարիզի միջազգային ավիացիոն ցուցահանդես այցի ընթացքում հյուրընկալվել է ռուսական United Aircraft Corporation-ի տաղավարում: Ընկերության ներկայացուցիչների ուղեկցությամբ նախագահը ծանոթացել է ցուցահանդեսում ներկայացված՝ ռուսական արտադրության օդանավերի ժամանակակից մոդելներին, նրանց հզորություններին ու տեխնիկական հնարավորություններին: Ռուսական United Aircraft Corporation-ի գործունեության հիմնական ուղղություններն են քաղաքացիական և ռազմական նշանակության ավիացիոն տեխնիկայի արտադրությունը, շահագործումը, մոդեռնիզացիան, սպասարկումը և այլն: United Aircraft Corporation-ը ներառում է շուրջ 30 ընկերություն և համարվում է միջազգային շուկայում խոշորներից մեկը: Նրա կազմի մեջ մտնող ընկերությունները տնօրինում են «Սու», «ՄիԳ», «Իլ», «Տու», «Յակ», ինչպես նաև SSJ, МС-2 հայտնի բրենդները:

Նմանատիպ նյութեր