211652_close_icon
views-count7609 դիտում article-date 13:00 24-06-2019

Եռաբլուր զինվորական պանթեոնում կատարվեց գնդապետ, մարտական խաչի ասպետ Մուշեղ Բաբայանի հուղարկավարության արարողությունը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ հունիսի 23-ին, Եռաբլուր զինվորական պանթեոնում կատարվեց, լեգենդար ազատամարտիկ, Ջերմուկի ջոկատի հրամանատար, պահեստազորի գնդապետ Մուշեղ Վահագի Բաբայանի՝ Ջերմուկի Համոի հուղարկավորությունը: Մուշեղ Վահագնի Բաբայանը ծնվել է 1957-ի հուլիսի 20-ին, Վայոց ձորի մարզի Հերհեր գյուղում 1975-1977 թվականներին ծառայել է ԽՍՀՄ Զինված Ուժերում։ 1989ին ավարտել է Տյումենի ինդուստւիալ ինստիտուտը, իսկ պատերազմից հետո՝ 2002-ին Մոսկվայի ռազմաճարտարագիտական համալսարանը։ 1991-1992 թվականներին եղել է ջոկատի, 1992-1993 թվականներին՝ վաշտի, 1993-1994 թվականներին՝ գումարտակի, 1994 թվականից՝ N զորամասի հրամանատար։ 1989-1994 թվականներին մասնակցել է ՀՀ Վայքի (Բարձրունի, Գնդևազ և այլն), Եղեգնաձորի (Խաչիկ) և ԼՂՀ Շահումյանի (Բուզլուխ, էրքեջ, Մանաշիդ), Մարտակերտի (Վաղահաս, Կիչան, Դրմբոն), Հադրութի (Տող, Սարինշեն և այլն), Ֆիզուլիի, Կուբաթլուի և այլ շրջանների ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին։ Մարտագործողությունների ընթացում ստացել է ծանր վիրավորումներ, սական, չլքելով կռվի դաշտը, շարունակել է կատարել իր հրամանատարական պարտականությունները: Պարգևատրվել է ՀՀ և ԼՂՀ «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշաններով։ Երկար տարիներ եղել է ԵԿՄ վարչության անդամ, 1999-ից 2008-ը՝ ԵԿՄ Վայոց ձորի մարզխորհրդի նախագահ: 2016 թվականի ապրիլյան պատերազմի օրերին համախմբելով իր հին, մարտական ընկերներին և անկախ Հայաստանի կանոնավոր բանակում մարտական ծառայություն իրականացրած երիտասարդ տղաներին՝ ստեղծել է «Հայդուկ» կամավորականների ջոկատը և մեկնել Արցախյան առաջնագիծ: Մահացել է սույն թվականի հունիսի 21-ին, երկարատև ծանր հիվանդության հետևանքով: Լուսանկարները և տեսանյութը՝ Հայկ Կիսեբլյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 83+
83+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր