2554 դիտում
13:25 26-06-2019
Քննչական կոմիտեի նախագահը պարգևատրել է ՀՀ ԱՆ «Դատաբժշկական գիտագործնական կենտրոն» ՊՈԱԿ-ի անձնակազմին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
ՀՀ Քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանը բժիշկների մասնագիտական տոնի կապակցությամբ «Համագործակցության համար» մեդալով է պարգևատրել ՀՀ ԱՆ «Դատաբժշկական գիտագործնական կենտրոն» ՊՈԱԿ-ի ղեկավարին և աշխատակիցների:
Մասնավորապես՝ համագործակցության համար հուշամեդալով պարգևատրվել են ՀՀ Առողջապահության նախարարության «Դատաբժշկական գիտագործնական կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Մհեր Բիշարյանը, նույն ՊՈԱԿ-ի Երևան քաղաքի բաժնի վարիչ Շավարշ Գևորգյանը և դիակների փորձաքննության վարիչ Սանասար Սևոյանը:
Քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանը շնորհակալություն է հայտնել «Դատաբժշկական գիտագործնական կենտրոն» ՊՈԱԿ-ի անձնակազմին սերտ համագործակցության համար:
ՔԿ նախագահը հատուկ ընդգծել է հանցագործության բացահայտման գործում փորձագետների աշխատանքի կարևորությունը` նշելով, որ ցանկացած հանցագործության բացահայտում քննիչների, ոստիկանների և փորձագետների արդյունավետ աշխատանքի և համագործակցության արդյունք է:
«Դատաբժշկական գիտագործնական կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Մհեր Բիշարյանն էլ իր հերթին շնորհակալություն է հայտնել ՔԿ նախագահին՝ իրենց կատարած աշխատանքը գնահատելու համար. «Շնորհակալ եմ՝ մեր համեստ աշխատանքը գնահատելու համար: Այս պարգևատրումները մեզ պարտավորեցնում են, որ առավել սերտ և արդյունավետ աշխատենք Քննչական կոմիտեի հետ»,- ասել է Մհեր Բիշարյանը:
[b]
ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի բաժին[/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+
Նմանատիպ նյութեր
2188 դիտում
21:55 28-12-2021
Պարգևատրվել են «Դատաբժշկական գիտագործնական կենտրոն» ՊՈԱԿ-ի մի խումբ փորձագետներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այս բաժնից
736 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
760 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»