1856 դիտում
22:14 26-06-2019
ԱՄՆ-ը պատժամիջոցներից Իրանի կորուստները գնահատել է 50 մլրդ դոլար
Իրանի իշխանությունները ԱՄՆ-ի սահմանած պատժամիջոցների պատճառով զրկվել են 50 մլրդ դոլարից: Ինչպես հաղորդում է Tass-ը, այդ մասին Al Hadath հեռուստաալիքին տված հարցազրույցում, որը հրապարակվել Է հունիսի 26-ին, հայտարարել Է ԱՄՆ-ի՝ Իրանի հարցերով հատուկ ներկայացուցիչ Բրայան Հուքը:
«Պատժամիջոցներ սահմանելով՝ մենք Իրանի ղեկավարությանը զրկեցինք 50 մլրդ դոլարից»,-ասել Է նա՝ Թեհրանի իշխանություններին համեմատելով «կրոնական կոռումպացված մաֆիայի» հետ:
Հուքը նաեւ նշել Է, որ «իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրից ԱՄՆ-ի դուրս գալն Իրանի գործունեությանը հակազդելու անհրաժեշտ քայլ դարձավ, ինչպես նաեւ Թեհրանին մեղադրել Է Մերձավոր Արեւելքում բռնության ու ահաբեկչության տարածման մեջ։
Նմանատիպ նյութեր
29945 դիտում
01:30 15-10-2020
Որոշ տեղերում ադրբեջանական կորուստները գերազանցում են անգամ առաջին օրերի իրենց կորուստները. Արծրուն Հովհաննիսյան
5618 դիտում
23:05 28-08-2017
ԱՄՆ-ում «Հարվի» փոթորկի վնասը գնահատել են ավելի քան 40 մլրդ դոլար
1389 դիտում
16:20 22-08-2014
Լեհաստանը գնահատել է ռուսական բեռնարգելքի հետևանքով իրենց ունեցած կորուստները
Այս բաժնից
1096 դիտում
22:54 19-12-2024
Նիգերիայում տոնավաճառում հրմշտոցի հետևանքով 35 երեխա է զոհվել
865 դիտում
22:41 19-12-2024
Իսրայելը շարունակում է Գազայում ռմբակոծությունները, հրադադարի շուրջ բանակցությունները շարունակվում են
1078 դիտում
21:40 19-12-2024
Ադրբեջանը պաշտոնապես միացել է «Իսլամական ութնյակ»-ին