211652_close_icon
views-count11718 դիտում article-date 11:13 27-06-2019

Comedy club-ի տղաները՝ Արթուր Ջանիբեկյանի գլխավորությամբ, զբաղված են Հայաստանի տուրիստական PR-ով

Ռուսաստանի կողմից դեպի Վրաստան ավիափոխադրումների դադարեցման բերումով Հայաստանին լավ շանս է ընձեռվել տուրիստական հոսքերը ուղղորդելու դեպի մեր երկիր: Գրագետ PR-ի դեպքում տուրիսների աննախադեպ քանակ է կարելի բերել Հայաստան: Բայց արդեն մեկ շաբաթից ավելի ժամանակ է անցել ու ցավոք Զբոսաշրջության կոմիտեի կամ պետական այլ մարմինների կողմից ոչ մի աշխատանք չի տարվում այդ ուղղությամբ: Փոխարենն էդ գործով զբաղված են Сomedy club-ի մեր տղաները՝ Արթուր Ջանիբեկյանի գլխավորությամբ: Մարդիկ Հայաստանի մասին թույն վիդեո նկարեցին, հիմա էլ իրենց սոցցանցների միլիոնավոր հետևորդներ ունեցող էջերում են տարածում՝ հասկանալով, որ ճիշտ պահն ա: Նոր Միշա Գալուստյանի ու մյուսների ինսթագրամներում տեսա ու շատ ուրախացա, որ Ջանիբեկյանը մոբիլիզացրել ա թիմին: Մի խոսքով, իշխանություններ զարթնեք ու կպեք գործին, ճիշտ պահն ա:

Նմանատիպ նյութեր