211652_close_icon
views-count28617 դիտում article-date 14:15 27-06-2019

Մինչև 18 տարեկան երեխաների հիվանդանոցային բուժումը դարձավ անվճար

Կառավարությունն այսօրվա նիստում որոշեց առողջապահության նախարարությանը տրամադրել 12 մլրդ 33 մլն դրամ: Ըստ նախարարության ներկայացրած տեղեկության` տրամադրվող գումարի շրջանակում նախատեսվում է ընդլայնել առողջապահության ոլորտի առավել հրատապություն և կարևորություն ունեցող մի շարք ծրագրեր: «0-18 տարեկան երեխաների հիվանդանոցային բուժօգնությունը կդառնա անվճար, 1-ին և 2-րդ խմբի հաշմանդամները, ժամկետային զինծառայողների ընտանիքի անդամները և հատուկ խմբերում ընդգրկված այլ քաղաքացիների բուժօգնության փաթեթն կընդլայնվի` ընդգրկելով սրտի վիրահատական և նորագույն թանկարժեք այլ տեխնոլոգիաներով կատարվող բժշկական ծառայություններ»,- նշված է նախարարության լրատվական ծառայության հաղորդագրության մեջ։

Նմանատիպ նյութեր