2342 դիտում
15:20 28-06-2019
Գրենոբլում քաղաքային լողավազանները փակվել են մահմեդական կանանց՝ բուրկինիով լողալու պատճառով
Ֆրանսիայի Գրենոբլ քաղաքում, չնայած հաստատված շոգ եղանակին, ժամանակավորապես փակվել են հանրային 2 լողավազանները: Դա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ մուսուլման կանայք լողացել են բուրկինիով (մուսուլմանական լողազգեստ, որը փակում է կնոջ ամբողջ մարմինը), հաղորդում է [url=https://www.theguardian.com/world/2019/jun/27/france-city-shuts-down-public-pools-after-two-women-wear-burkinis?fbclid=IwAR2H2p5npi9Td2_VUOALgZhReALyxmYMEK8UM4J9dz1sxvHAcaZGn4WMkGQ]The Guardian[/url]-ը:
Կանայք այցելել են լողավազաններ Alliance Citoyenne իրավապաշտպան խմբի նախաձեռնությամբ, որպեսզի լողավազաններում բուրկինիներով լողալու քաղաքային արգելքի վերաբերյալ իրենց դժգոհությունը հայտնեն:
Մասնավորապես, կիրակի բուրկինիներով յոթ կանայք, ակտիվիստների ուղեկցությամբ, գնացել են Գրենոբլի լողավազաններ և լողալու թույլտվություն պահանջել: Նրանք հայտարարել են, որ արգելքը խտրական բնույթ է կրում, և որ իրենք ցանկանում են, որ հնարավորություն տան բուրկինի կրողներին նույնպես օգտվել հանրային լողավազաններից:
Ֆրանսիան, որն ունի Եվրոպայում ամենամեծ մահմեդական բնակչությունը, առաջին եվրոպական երկիրն էր, որը 2011 թվականին արգելել է հասարակական վայրերում հիջաբ կրել:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
2479 դիտում
14:29 12-08-2016
Ֆրանսիայի իշխանություններն կանանց արգելել են Կաննի լողափերում բուրկինիով հայտնվել
5276 դիտում
21:16 01-09-2017
Մոսկվայում մոտ 200 հազար մահմեդական տոնել է Կուրբան Բայրամը. փակվել են մզկիթի հարևան փողոցներն ու մետրոյի կայարանը
1221 դիտում
16:19 10-02-2016
Գրենոբլում կայացել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի հանձնախմբի եզրափակիչ նիստը
Այս բաժնից
451 դիտում
11:43 22-12-2024
Թրամփը սպառնացել է ԱՄՆ-ին վերադարձնել Պանամայի ջրանցքի վերահսկողությունը
475 դիտում
10:21 22-12-2024
ԱՄՆ-ն մանրամասներ է հաղորդել Եմենի մայրաքաղաքի վրա գիշերային ավիահարվածների մասին
1087 դիտում
23:55 21-12-2024
Մագդեբուրգի քաղաքային իշխանությունը ծանր որոշում է կայացրել. CNN