211652_close_icon
views-count1815 դիտում article-date 13:59 28-06-2019

Քրիստոֆ Դյուգարի. Դե Լիգտը 19 տարեկան է, բայց նման պահվածքով երկար չի ձգի

Ֆրանսիայի հավաքականի նախկին հարձակվող, աշխարհի չեմպիոն Քրիստոֆ Դյուգարին մեղադրել է «Այաքսի» պաշտպան Մատեյս դե Լիգտին ֆինանսական շահի հետևից ընկնելու մեջ, երբ վերջինս ՊՍԺ-ից պահանջել էր պայմանագրում 150 մլն եվրոյի հրաժարագնի մասին կետ ավելացնել: «Ինչի՞ մասին է նա մտածում: Գլխում ի՞նչ է կատարվում: Ախր 19 տարեկան է: Նա ցանկանում է վաստակել 12, 13 կամ 15 միլիոն եվրո՞: Ի՞նչն է փոխվելու: Մեքենան ավելի շքեղ կլինի, տունը մեծ, զբոսանավն ավելի երկար: Եթե այդ ամենը փողի համար է, ապա սիրտս խառնում է: Դե Լիգտը հրաշալի պաշտպան է, շատ լավն է: Բայց նման տրամադրվածությամբ երկար չի ձգի: Դա անհնար է: Ես հոգնել եմ ժամանակակից ֆուտբոլից: ՊՍԺ-ին շնորհավորում են նրա առաջադրած պայմաններից հրաժարվելու ճիշտ որոշման համար: Դե Լիգտ, տղա ջան, դու դեռ պայմանագիր չես կնքել, իսկ քո համար արդեն բաց դուռ ես թողել», ասել է Դյուգարին:

Նմանատիպ նյութեր