2515 դիտում
16:38 28-06-2019
Երգչուհի Ռոզի Արմենը, դերասան Մարկո Խանը և սփյուռքահայ անվանի այլ գործիչներ Արցախում են
Արցախի Հանրապետության պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը հունիսի 28-ին ընդունել է «Ծագումով Հայեր» նախագծի մի խումբ մասնակիցների, որոնց կազմում էին աշխարհահռչակ ֆրանսահայ երգչուհի Ռոզի Արմենը, հոլիվուդյան դերասան Մարկո Խանը, Կանադայում ՀՀ պատվո հյուպատոս Վան Լափոյանը և սփյուռքահայ անվանի այլ գործիչներ: Հայտնում է ԱՀ պետական նախարարի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը։
Նախագիծը միավորում է տարբեր բնագավառների հայորդիներին՝ արվեստագետների, բժիշկների, հոգևորակաների, գործարարների ու ոչ միայն: Պետական նախարարը բարձր է գնահատել բոլոր նրանց ջանքերը, ովքեր Արցախի զարգացման հայանպաստ և հայապահպան գործունեության հարցում ունեցել են մեծ ներդրում և աջակցություն:
Գրիգորի Մարտիրոսյանն իր խոսքում նշել է. «Ապրելով ու արարելով աշխարհի տարբեր անկյուններում՝ Դուք հավատարիմ եք մնում հայկական ակունքներին: Հենց այդ հավատարմությունն է մեր կարողությունները բազմապատկում Արցախում, Հայաստանում և Սփյուռքում: Լիահույս եմ, որ այսօրվա մեր հանդիպումն ու եռամիասնության ամրապնդման գործում Ձեր ունեցած ավանդի արժևորումը խթան կհանդիսանա համահայկական ներուժը որակապես նոր հարթություն տեղափոխելու հարցում»:
Պետական նախարարը պատվիրակության անդամներին հուշամեդալներ ու շնորհակալագրեր է հանձնել Սփյուռք-Հայաստան-Արցախ կապերի ամրապնդման գործում ունեցած նշանակալի ավանդի համար:
Հյուրերն իրենց երախտագիտությունն են հայտնել ջերմ ընդունելության և իրենց վաստակն արժանվույնս գնահատելու համար՝ վստահեցնելով, որ Արցախը կշարունակի մնալ իրենց ուշադրության և հոգատարության ներքո:
Հանդիպմանը մասնացում էին մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարար Լեռնիկ Հովհաննիսյանը, արտաքին գործերի նախարարի տեղական Ֆելիքս Խաչատրյանը:
Նմանատիպ նյութեր
961 դիտում
15:22 16-08-2023
Արմեն Սմբատյանի կալանավորումը փոխելու կոչով Փաշինյանին են դիմել ՌԴ մշակույթի անվանի գործիչներ
Այս բաժնից
685 դիտում
18:30 19-12-2024
Թուրքիան և Լիբանանը որոշել են համատեղ գործել Սիրիայի հարցում
958 դիտում
23:24 18-12-2024
Սլովակիայի իշխանությունները հավանություն են տվել Ուկրաինային ականազերծման համակարգերի փոխանցմանը
949 դիտում
22:06 18-12-2024
Թուրքիայի ՊՆ ղեկավարը հանդիպել է Մեծ Բրիտանիայի իր գործընկերուհու հետ