211652_close_icon
views-count143893 դիտում article-date 10:17 29-06-2019

Երևանում 25-ամյա վարորդը խմած վիճակում Mercedes-ով բախվել Hyundai-ին, վերջինը բախվել է ծառին․ վիրավորներին առաջինը օգնության են հասել «18+ Կարաոկե» ակումբի աշխատակիցները․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր, հունիսի 29-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 05։45-ի սահմաններում Տերյան փողոցի թիվ 70 հասցեի դիմաց Երևանի բնակիչ 25-ամյա Արմեն Կարապետյանը իր վարած Mercedes մակնիշի 10 ZA 010 համարանիշի ավտոմեքենայով բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված Երևանի բնակիչ 39-ամյա Սամսոն Ղարիբյանին պատկանող Hyundai մակնիշի 36 DP 716 համարանիշի ավտոմեքենային։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Mercedes-ի վարորդ Ա․ Կարապետյանն ու նրա ուղևոր Ռուսաստանի Դաշնության բնակիչ Շուշանիկ Ասատրյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են՝ Ա․ Կարապետյանը Հերացու թիվ 1 համալսարանական հիվադանոց, իսկ Շ․ Ասատրյանը «Էրեբունի» բժշկական կենտրոն։ Վիրավորներին, մինչև բժշիկների գալը, շոկային վիճակում առաջինը օգնության են հասել վթարի հարևանությամբ գործող «18+ Կարաոկե» ակումբի աշխատակիցները։ Դեպքի վայր է ժամանել նաև Արտակարգ իրավիճանկների նախարարության փրկակար ծառայության հրշեջ-փրկարարական ջոկատը 1 մարտարական հաշվարկով։ Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և սահմանազատել տարածքը։ Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արշակ Գրիգորյանը տեղեկությունը փոխանցել է Ճանապարհային ոստիկանության Ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հերթապահ խումբը բաժանմունքի պետ Խաչիկ Սամվելյանի, ավագ հետաքննիչ Անդրանիկ Շահբազյանի գլխավորությամբ։ Օպերատիվորեն ժամանել են նաև ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները։ Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ Mercedes-ի վարորդը ենթարկվել է բժշկական փորձաքննության, պարզվել է, որ նա եղել է ոչ սթափ (խմած) վիճակում։ Հետաքննիչի հանձարարականով՝ ավտոմեքենաները տեղափոխվել են Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք։ Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի [color=#EF2929]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 141+
141+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր